Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քսանամյայի և օր մը բնավ չհրատարակվի, որպեսզի մենք ևս, բարեբախտություն ունենանք ըսելու, թե Մասիս սկսած է ճանաչել ժամանակին հարգը։

Իրավ է, թե ուրիշներու համար ապրեցավ նա, յուր լուրերն և խորհրդածություններն ներդաշնակ գործելու համար ոչ թե յուր ականջին, այլ յուր բաժանորդաց ականջներուն խորհուրդ հարցուց. իրավ է, թե այնքան ականջներ գոհացնելու ծանր հարկին տակ ստիպվեցավ քիչ մը խուլ ըլլալ, այսուամենայնիվ պետք է խոստովանիդ ճշմարտությունն չվիրավորելու համար գոնե, թե երբեմն քաջություն ալ ունեցավ անկողմնակալությամբ խոսելու և ամենուս զարմանք պատճառելու. և կարծես թե վերջերս սկսած էր քիչ մավելի անաչառ լինել, երբ Արևելք հանկարծ Մասիս անուն շաբաթական հանդեսի մը պետքն զգաց և շաբաթականի վերածելով Մասիսն ազատեց զայն ամեն օր հրատարակվելու ձանձրութենեն։

Ինչ որ ալ ըլլա Մասիս ազատեցավ ամեն օր ապրելու կյանքեն, որ դյուրատար չէր, որ տաժանելի էր. ան կրնա այսուհետև ավելի հանգիստ ապրիլ և ավելի դրական ծառայություններ մատուցանել ազգին և մանավանդ արդարացնել ժողովրդյան առջև այն խմբագիրներն, որ այս ասպարեզին մեջ ապագա չտեսնելով ետ քաշվեր են և ամսյա հանդեսներ հրատարակել հարկադրված են։


ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Վարժված չըլլալով աղաչելու, մանավանդ երբ խնդիրն մեր իրավունքն պահանջելու վրա է, կուգանք այս անգամ ևս խնդրել Խիկարի այն բաժանորդներեն, որ ցարդ վճարած չեն իրենց բաժանորդագինն՝ որ հաճին հատուցանել զայն անհապաղ և փրկել զմեզ Խիկարի ամեն թերթի մեջ իրենց աղաչելու հարկեն, որ ծանր է զմեզ որքան թեթև է տարեկան երկու մեճիտիեի գումարն։

Իսկ այն բաժանորդներն, որ Խիկարի հարատևությանը վստահ չըլլալու պատրվակավ չեն ուզեր վճարել իրենց պարտքն, կը հրավիրվին ցարդ իրենց ղրկված թերթերուն արժեքն հատուցանել և դադրիլ Խիկարի բաժանորդագրութենե։ Նույնպես այն մեծապատիվ և վաճառական, դիվանագետ, փիլիսոփա և բանաստեղծ բաժանորդներն, որ մեզմե տարբեր կազմվածք ունենալով, տարբեր կարծիք ունին ազգային ամեն խնդրոց մեջ — որքան կազմվածք