Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնքան կարծիք — և չեն ուզեր իրենց հակակարծիք թերթի մը բաժանորդագրությունն շարունակել և շարունակել տալ այլոց, ազատ են հրաժարիլ Խիկարեն և զրկել այն թերթերն, որոց մեջ իրենց կարծիքներն կը պաշտպանվին և իրենց անձերն կը փառավորվին, միայն թե պարտավոր են Խիկարի վեցամսեին բաժնեգինն վճարելու բարեհաճիլ, որովհետև մենք կարողություն չունինք մեյ մեկ թերթ նվեր ընել այն առատաձեռն և ազգասեր ազգայնոց, որք ինչպես կը ծանուցանեն երբեմն ազգային լրագիրք, աղքատ վարժարանաց այլ և այլ լրագիրներ և հանդեսներ կը նվիրեն միշտ։