Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Օգոստոս 1884

Երուսաղեմի պարտուց — ո՞րքան լավ կը լիներ, եթե պարտուցին տեղ միաբանության բառն դրված ըլլար — բարձման ի նպաստ հանգանակութեան խնդիրն հառաջիկա ուրբաթ օրն ալ չպիտի կրնա ներկայացվիլ Ազգային ժողովո պատկառելի գրասեղանին, որովհետև Ազգային վարչությունն այս մասին տեղեկություններ ունի քաղելու։


2 Օգոստոս

Երուսաղեմի պարտուց — վանուց ըսե սըվոր, վանկերուն թիվն միևնույնն է — բարձման հօգուտ հանգանակության խնդիրն Ազգային ժողովո պատկառելի հաջորդ նիստին ալ չպիտի կրնա ներկայացվիլ, որովհետև Պատրիարքարանն այս մասին յուր տեղեկություններն ամբողջացուցած չէ։

Երուսաղեմա միաբան գերապատիվ տեր Երեմիա եպիսկոպոս, սուրբ Հարության տաճարին մեջ վարդապետ ձեռնադրեր է երեք ավագ սարկավագ։

Արևելք

Դժբախտությունն այն Է, որ պարտուց հետ վարդապետներն ալ կավելնան Երուսաղեմի վանուց մեջ, գոնե սա վարդապետաց հավելման առաջքն առնվեր, որ անոնց բարձման համար ալ հանձնաժողովներ կազմելու հարկին մեջ չգտնվեինք։


3 Օգոստոս

Ազգային ժողովն գումարվեցավ։ Նշանակության արժանի է հիշել, թե սույն գումարման մեջ երեսփոխանք ոմանք իրարու չհայհոյեցին, և ազգին շնորհակալյաց արժանացան։