Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14 Օգոստոս

Ուսումնական խորհրդո արտասավոր նիստն տեղի ունեցավ։

Խորհուրդն վարչության մատուցանելի տեղեկագիրն պատրաստեր և որոշեց խնդրույն ստիպողականություն տալ։

Իցի՜վ թե Վարչությունն խնդրույն ստիպողականություն չտալու կողմն չգտնվեր և ժամ առաջ կատարվեր սույն կրթական հաստատության բացումը, զոր ցարդ ուշացուցին ասպետական ինչ ինչ նկատումներ։


15 Օգոստոս

Խառն ժողով չգումարվեցավ։


16 Օգոստոս

Արևելքի մեջ Ա․ Ա․ գրադատելով պարոն Ն․ Տյուզենճյանի Գործնական համարակալությունը՝ հետևյալ տողերը կը գրե.

«Պարոն Ն. Տյուզենճյանի Գործնական համարակալություն դասագիրքն այն գրքերեն է, որք թեպետև չեն կրեր շողշողուն անուն մը, բայց և այնպես ոչ միայն կարևոր ծառայություններ կը մատուցանեն ազգին, այլ նաև բարերարներ կրնան համարվիլ դաս մը պատանիներու համար»։

Համարակալության ուսումը անշուշտ խիստ օգտակար է պատանիներու, և այս մասին հակաբան չունի յուր դեմ պարոն Ա․ Ա. միայն կը վախնամ, որ ազգային բարերարներ հորջորջվելու փափագով վաղը մեր երևելի և ազգասեր վաճառականներն չելնեն մեյ մեկ տոմարակալություն հրատարակեն և հրապարակն այդ դասագիրքերով լեցնեն։


17 Օգոստոս

Քանի մը ամիս առաջ լրագիր մը պատվաստի ուսումն կը հանձնարարեր մեզ։ Երկու ամիս առաջ հեղինակ մը կր պնդեր, թե մարդուս ամենեն օգտակար գիտությունն դրական փիլիսոփայությունն է։ Հետո ուրիշ մը սկսավ պոռալ, թե ուղեղի ուսման անծանոթ մարդն կենդանիեն բնավ տարբերություն չունի և ախոռի մեջ կապվելու արժանի է։ Ասոր հաջորդեց լեզվագետ մոր ամեն օր կողբա սանսքրիթն չգիտցողներն։ Առողջաբան մալ անդիեն