Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաղաղակե, թե ակռաներն պահպանելու մասին տոքթոր Կալիբի հրատարակած տետրակը մեծ կարևորություն ունի ուսանողաց համար: Տնտեսագետ մը արտասուք կը թափե Կարնո չգիտեմ որ վարժարանին մեջ տնտեսագիտության դաս չգտնվելուն համար: Բանաստեղծն կը փափագի, որ յուր տաղերն բերնուց սորվինք և ճաշեն ետքը բարձր ձայնով արտասանենք։ Մին՝ եթե կուզեք մարդ ըլլալ, կըսե, Ուղևորությունս կարդացեք, անպիտաններ, ուրիշ մը յուր հնարած մազի ներկին գտած ընդուննլության վրա երկար ատենաբանություն մը կընե, անգինն գործակատար մը կը հրավիրե զմեզ, որ մեր կյանքն ապահովելու համար իրեն տասն ոսկի տանք ամիսն և այլն, և այլն, և այլն...

Անհատ մասոնց ո՞ր մեկին հասնի։ Ես պատվաստի ուսումը չավարտած՝ ստիպված եմ հավաբուծություն սորվիլ, որ օգտակար գիտություն մէ եղեր, և հավաբուծությունն չլմնցուցած պիտի ստիպվիմ ակռաներուս ուսման, բաթաթեսի մշակության, սանսքըրիթի քիչ մալ ատաղձա գործության պարապիլ, որովհետև ատաղձագործությունն ալ նետվելու բան չէ, կըսեն։ Բայց ասոնց մեջ ալ չպիտի կրնամ խարիսխ նետել, որովհետև պիտի կարդամ լրագրի մը մեջ ուրիշ գիտություն մոր ասոնցմե առաջ ուսանիլ հարկ է ազգասերի մը։ Վերջապես մինչև որ գերեզման մտնամ, այս՛ ծանուցումներեն չպիտի կրնամ պրծիր Ի՞նչ ընեմ, Պարոն Ժուրատեն:


18 Օգոստոս

Ուսումնական խորհուրդն կը շարունակն յուր ջանքերն Կեդրոնական վարժարանի բացման համարե։ Ազգային վարչությունն ես յուր կողմեն խոսք և խորհուրդ չխնայեր Ուսումնական խորհրդո ջանքերն պսակելու համար: Տնտեսական խորհուրդն Ազգային ժողովեն քվեարկված գումարն և Վալաթիո Կալվածոց հոգաբարձության ամսե ամիս 25 ոսկի վճարել սկսած օրեն ազգն պիտի ունենա յուր Կեդրոնական վարժարանն, որուն խոսքն ամեն օր կը բացվի տասն տարիներն ի վեր:


19 Օգոստոս

Իրենց խոսակցությանը մեջ «ինքզինքս գովելու համար չէ որ կըսեմ» ըսողներն են, որ ամենեն ավելի կը գովեն իրենք զիրենք։