Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

29 Օգոստոս

Արևելքի մեջ Եկեղեցական զեղծում մը խորագրով ուշադրության արժանի հոդված մը հրատարակվեցավ։

Կը հուսամք, թե գերապատիվ տապանաբանք կը կարդան զայն և տախտակե սնտուկներուն վրա չեն սպառեր իրենց պերճախոսությունը։


30 Օգոստոս

Երուսաղեմի պարտուց բարձման խնդիրն կը պատրաստվի ներկայանալ Ազգային ժողովույն, բայց համարձակություն կը պակսի իրեն միս մինակ ներկայանալու համար։ Ինչպես կերևի խնդիրն ամոթխած է և կամչնա ինք իր գլխուն Ընդհանուր ժողովո առջև ելնելու, քիչ ամչցող ազգայնո մը հանձնելու է զայն Ազգային ժողովո ներկայացնելու պաշտոնն։


31 Օգոստոս

Այս ամսույն մեջ ազգն ոչինչ ըրավ նշանակության արժանի: Քայլ միսկ չառավ դեպի հառաջ, քանի մը քայլ միայն առավ դեպի ետ, և աս ալ մխիթարական երևույթ մէ մեր մեջ։


1 Սեպտեմբեր 1884

Ազգային ժողովո երեկվան նստին ատենական գործողության մասին մեջ, պարոն U. Փափազյան դիտել տվավ դիտել ուզող երեսփոխանաց, թե Մայր-Դիվանի կամ, եթե չեք բարկանար, Աղջիկ-Դիվանի կողմեն առ պարոն Հ․ Մերյեմ Գուլի ուղղյալ գրույն հետևյալ տողերն․ «Ձեր հրաժարին առիթ տվող պաաճառներն բարձված պետք է համարվին այն նոր եռանդին ու խոհականության շնորհիվ, որ կը տիրե այժմ ժողովույն մեջ» ժողովույն արժանապատվությունն կը վիրավորեն։

Երեսփոխանական աթոռակներն բողոքո ձայներ բարձրացուցին այս դիտողությանց դեմ, պաշտպանելով դիվանի դիրն և ընդունելով, թե երբեմն Ազգային ժողովո մեջ տիրած հին եռանդն ու անխոհականությունն պատճառ տված էին պարոն Հ․ Մերյեմ Գուլիի հրաժեշտին։ Այս բողոքո ձայնից դեմ բախեցան ուրիշ բողոքներ։ Բողոքս պատերազմն սաստկացավ — որքան ենք, երբ պատերազմինք խոսքով — անկարգությունն, շփոթությունն