Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիրեց շնորճիվ այն նոր եռանդին ու խոհականության, որ կը տիրեն այժմ ժողովույն մեջ, բարեկարգությունն խանգարեցավ, երեսփոխանը ցրվեցան և ատյանը փակվեցավ շնորնիվ այն նոր եռանդին ու խոհականության, որ կը տիրե այժմ ժողովույն մեջ:

Տասն վայրկենի դադարեն ետքը ժողովն վերստին բացվեցավ։ Պարոն Հ. Մերյեմ Գուլի կերպով մը հասկցուր, թե նորեն պատրաստ էր հրաժարիլ եթե Ազգային ժողովն խնդրո նյութ ընե Մայր Դիվանի դրույն վերոհիշյալ տողերն, թե ինք հրաժարած էր միայն այն պատճառներու համար, որք այժմ բարձված են բարեբախտաբար։

Երեսփոխանական աթոռակներ կամ երեսփոխանիկներ միաձայն հայտնեցին, թե Մայր-Դիվանի գրույն հիշյալ տողերն անզոր Էին վիրավորելու Ազգային ժողովո արժանապատվությունն, որ ինքնին վերք մԷ արդեն, թև հին եռանդն ու անխոհականությունն, որ առիթ տված Էին երեսփոխանի մը հրաժեշտին, Ազգային ժողովո փառք, պատիվ ու պարծանք կը բերեին, թե պարոն Ս. Փափազյանի դիտողությունն իբր չեղյալ նկատվելով, հարկ Էր փակել սույն փակագիծն։

Եվ տեսավ ատենապետն, որ բարի է և փակեց։

Արդարև մեծ խոհականություն և նոր եռանդ...

Այսքան խոհականություն, այսքան զիջում ցույց տվող ժողովո մը բարձրացումն դժվար կը թվի մեզ, եթե ոչ անհնար։

Կը շնորհավորենք պարոն Հ. Մերյեմ Գուլին, որ յուր հրաժարականն, որուն պատճառն ծանոթ Է ամենուս, հետս կոչելու համար հաջողեցավ նվաստացնել Ազգային ժողովն ճիշտ այն պահուն, հորում խոհականություն և նոր եռանդ կը տիրեն ժողովո մեջ:


Հրազդան Օրվան կյանքը վերնագրով հոդված մը կը հրատարակե այսօր Արևելքի մեջ և պարոն նորայրի և նորա տիկնոջ կյանքը կը նկարագրե։

Հոդվածին վերևն կրնար պարոն Նորայրի կյանքը դներ։ Օրվան կյանքին տեղ, Գիշերվան կյանք ալ կրնար դնել։

Հոդվածն վիպասանական ձևով կսկսի. «Հունիսի վերջին օրերն էին 1879 տարվո, երբ տեսանք պարոն Նորայրի Բառգրքին առաջին թերթը։ Հաշվեցինք այդ օրը, թե երկու տարիներ հազիվ կը բավեին ավարտելու համար Բառգրքին ամբողջ տպագրությունն»։