Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճշտել թվաբանական հաշվով, թե ո՞ւյք կորնչական են, ո՞ւյք անմահ։ Այդ հաշիվներուն հենած կրնանք հավատալ, թե դարերը — գեթ շատ երկաթ ատեն — իրարու պիտի փոխանցեն Նորայր անունը իբր այն սյուներեն մին, որոց վրա անքույթ և ապահով պիտի հանգչի հայ լեզուն և յուր հետ հայ անունը»։

Ահա նոր Պետրոս մը, նոր քար մը, նոր վեմ մորու վրա հաստատել կը փափագի Հրազդան հայ լեզվին հիմերն, որ ավազի վրա դրված չեն արդեն, և ես չեմ ուզեր բնավ հավատալ, որ դարերն իրարու փոխանցեն Նորայր անունն, ըստ որում Հրազդանի հավատքն ունենալու համար հարկ Է փափագիլ, որ հայ գրականությունն շարունակե արդի ողբալի վիճակն։

«Ո՞վ ի մենջ արդյոք երախտապարտ չպիտի մնա այս համեստ անվան»։

Խիկար տակավին պետք չզգաց երախտապարտ մնալու այս համեստ անվան, զոր կը հարգե։

Երախտագիտությունն երախտիք վայելելեն ետքը կուգա, և այն օրեն յորում յուր Բառարանեն բարիք տեսնելու բախտն պիտի ունենա, երախտագիտական զգացումներն պիտի փութա հայտնել, այսինքն այն օրեն, հորում պարոն Նորայրի բառարանին մեջ փնտրված բառին համանիշ հայերեն բառն գտնելու պիտի արժանանան։

«Ո՞րքան բառեր, ո՞րքան բացատրություն, որոնց գոյությունն չէինք գիտեր, որոնեց Նորայր և գյուտ մըրավ մեր լեզվին համար»:

Պարոն Հրազդանի կը մնա օգուտ քաղել Նորայրի այնքան բացատրոլթյուններեն և այնքան բառերեն, զորս կը փափագինք հրատարակված տեսնել Արևելքի մեջ․․․ և չենք կարծեր, որ այնքան բառերն և այնքան բացատրություններն, եթե կան իրոք, Արևելքի մեկ սյունակն կարենան գրավել։

Պարոն Հրազդան կը վերջանցնե յուր հոդվածն ըսելով. «Նորայր այն անունն է, որուն երախտապարտ պարտինք մնալ»։

Այո՛, բայց Ազգային ժողովո մեջ հարցապնդում ընելու է, և ժողովույն որոշմամբն պաշտոնապես երախտապարտ մնալ պարտք Է։


2 Սեպտեմբեր

Կըսեն թեներե կը լսենք՝ թե Ռուսիո կառավարությունն որոշած Է կաթողիկոսական նոր ընտրություն կատարել տալ առաջիկա ապրիլ ամսո մեջ։