Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը հուսանք, թե Ընդհանուր ժողովն ուր նոր եռանդ և խոհականություն կը տիրեն, պիտի պատրաստվի խոհական ընթացք մունենալ կաթողիկոսական երկրորդ ընտրության մեջ։


3 Սեպտեմբեր

Սկյուտար, Պաղլար պաշըի գերեղմանատան հայկական սահմանին շրջափակման ծախուց համար կարգյալ հանգանակիչ մասնաժողովն այս շաբթու կսկսի հանգանակության գործը։ Կը հուսամք, թե քանի մավուրց մեջ լրանալով այս գործը, շրջափակման գործը կսկսի։ Կը լսենք, թե հույնք արդեն սկսած են հանգանակել իրենց սահմանը շրջափակելու համար, և հրեայք ինչպես կանխավ գրած եմք, իրենց ազգային սնտուկեն պիտի հոգան իրենց սահմանին պետք եղած ծախքը։

Արևելք


Արդարև, ծանր է առաջարկել հունաց և հրեից, որ մեր սահմանին շրջափակման ծախքն ալ հոգան, բայց կրնանք աղաչել անոնց, որ իրենց սահմաններն այնպիսի կերպով մը շրջափակեն. որ իրենց սահմանաց շրջափակմամբն մերինն ալ շրջափակվի։ Մեր սույն դիտողությունն Տնտեսական խորհրդո ուշադրությանը կը հանձնենք։


4 Սեպտեմբեր

Ավետարանիչ Գ. Ն. Շիշմանյան ստորագրությամբ և Պատասխան վերնագրով ինն տողերե բաղկացյալ ծանուցում մրըկը կարդանք լրագրաց մեջ։

Այս պատասխանեն կը հասկցվի, թե բողոքականաց կողմե Հայտարար նշմարտության անունով տետրակ մը հրատարակվեր է ավետարանիչ պարոն Շիշմանյանի դեմ։ Ավետարանիչն փութացեր է անմիջապես պատասխան մը գրել այդ տետրակին, բայց մուարիֆին կողմանե սխալ հասկցողությամբ արգիլվեր Է ավետարանիչին պատասխանին հրատարակությունը։ Մեծապատիվ ավետարանիչն կը ծանուցանե այժմ, թե այդ պատասխանին տպագրության հրամանը ընդունվեր Է, թե քիչ օրեն ի լույս պիտի ընծայե զայն, թե մեն մի օրինակն վաթսուն փարայի պիտի ծախե՝ փոստայի ծախքն յուր վրա ըլլալու պայմանավ։ Այս Ավետարանիչն Կետիկ փաշա կը բնակի։