Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրենց պաշտոնին, և այնպիսի վարք մունեին, որ իրենք զիրենք Տեմոսթենին ու Սոկրատին արժանի հաջորդներ կը կարծեին:

Զարմանալի են մարդիկ երազներու մեջ...

Անունն Սոկրատ, արվեստը խոհարար...

Նմանօրինակ պարագայի մեջ անունս կը փոխեի ես անմիջապես:

Բայց միթե ամեն մարդ ինձի պես կը խորհի՞. միթե դուք ալ չլսեցի՞ք, թե քանի մը հարուստներ, որ հազիվ կրնան անսխալ խոսիլ իրենց մայրենի լեզուն, ազգային գիշերօթիկ վարժարանի մուսմանց ծրագիր պատրաստելու վրա են։

Եվ այս հարուստներն ուխտ ըրած են իրենց մեջ չընդունիլ դասատուներ։

Երկաթե, ափիոնե, բուրդե, լեղակե, ոսկորե և կտավե շինված ուսմանց ծրագիրներով չեն կարող իրենց ազգասիրության հագուրդ տալ այդ հարուստներն, որ այնքան երկար ատենե իվեր արգելքներ կը հարուցանեն Կեդրոնական վարժարանի թացման դեմ։


12 Սեպտեմբեր

Կին մյուր նորածին տղուն համար ստնտու մը կուզե յուր ամուսինեն։ Ամուսինն կը հակառակի։ Կինն կը սրդողի և այսօր հեռագիր մը կը քաշե Արևելքի տնօրենության սա իմաստով.

«Ամուսինս տգետ և անկիրթ է, չուղեր ստնտու մը բռնել յուր նորածին տղուն համար, ի սեր Աստուծո, խնդրույն միջամտեցեք և փաստաբան մը կարգեցեք, որ արդարությունն երևան ելնե։ Հեռագիր մալ Պատրիարքարան քաշված է։ Խնդրույն ընդհանուր տեսակետով կրնա նայվիլ, եթե ուզեք, ըստ որում չկա խնդիր մը, որուն յուր ուզած տեսակետեն չկարենա նայիլ ոք։ Մանրամասնությունք թղթատարով»։


13 Սեպտեմբեր

Բողոքականաց կողմե հրատարակված «Հայտարար ճշմատության» դեմ մեծապատիւ ավետարանիչ Գ. Ն. Շիշմանյան էֆենտիին պատասխանն, որ քիչ օրեն ի լույս պիտի ընծայվեր, կը շարունակի քիչ օրեն ի լույս ընծայվելու մեջ։