Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը գտնել պետք պիտի ըլլա, և գուցե գա օր մալ ուր աղքատներն թաղվելու տեղ չկրնան գտնել։ Որ կողմ ալ դառնանք հանձնախումբին երևակայած գերեզմանատունն մեզի ոչ շահաբեր է և ոչ պատվաբեր։ Մեր կարծիքն այս է, թե ննջեցելոց ի նպաստ ըլլալիք ջանքերն հօգուտ կենդանյաց ի գործ դնենք, որովհետև գերեզմանատուններեն միայն պարծանք ակնկալելն մեռնելու որոշում տված ազգաց վայել է։


ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

<2>

Խիկար յուր երկրորդ շրջանն թևակոխած ժամանակ չմոռնար, թե առաջին շրջանին պարտքն կատարելապես հատուցած չէ յուր բաժանորդաց, թե 1885 տարին մտնելեն առաջ պարտավոր է 1884 տարվա հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի ամսու թերթերն հրատարակել և թե, վերջապես, երկու երեք ամիս տակավին 1884-ի մեջ ապրիլ պետք է իրեն, սակայն, նկատելով որ մեր մեջ շատ բաժանորդներ, իրենց առաջին բաժանորդական շրջանին պարտքը չվճարած՝ երկրորդ, երրորդ և շատ անգամ չորրորդ շրջանն կսկսին՝ արժան զատեց նոր տարվույս սկզբին ամեն ամիս կանոնավորապես հրատարակվիլ և պակսած երեք ամսաթերթերն հետզհետե տալ յուր 1884-ի բաժանորդաց, որ մեծ մասամբ չպիտի երևին 1885 Խիկարի բաժանորդաց ցանկին մեջ, որովհետև մեր մեջ զավեշտական թերթերուն բաժանորդներն ամեն տարի կը փոխվին։ Ուրեմն, Խիկար իրավունք ունի կամ հանցանք ունի ի հաշիվ 1884-ի՝ երեք ամիս ևս ապրիլ 1885 ին մեջ, վճարելու համար յուր պարտքն, որ գոյացած է տպագրական ինչ ինչ դժվարություններեն, որոնց չկարողացավ հաղթել հակառակ յուր ջանից և ճգանց։ Այսուամենայնիվ Խիկար դարձյալ արուսն կը համարի այս մասին քիչ մը ներողություն խնդրել յուր 1884 ի բաժանորդներեն։

Այս առթիվ արժան կը համարինք նաև ծանուցանել, թե ներկա շրջանիս մեջ Խիկար չպիտի պարունակե բնավ թարգմանություններ, որքան ալ գեղեցիկ և օգտակար ըլլան անոնք, որովհետև փորձով տեսանք, որ Ղուկիանոսի Մեռելոց Խոսակցությունքն շատերու ճաշակին չհարմարեցավ, ոչ ալ Գերմաներենե եղած հրահանգիչ և զվարճալի թարգմանությունները, որոնց միայն շարունակութկունն