Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կեցցե՜ն Սուրբ հարք։
Կեցցե՜ Տեղապահ հայրն։
Կեցցե՜ Ազգային վարչություն:
Կեցցե՜ Թաղական խորհուրդք։
Կեցցե՜ Ազգային Երեսփոխանական ժողով։
Կեցցե՜ Վանորեից խորհուրդ։
Կեցցե՜ Արևելք:

Այս կեցցեներն ինչպես գիտենք, ձևակերպություն մեն, որ կուղղվին նայնիսկ այն Պատրիարքաց, որ կը մեռնին, և կը նշանակեն, թե շնորհիվ կեցցեներու արժանացող մարմնոց ազգասիրության և խոհեմության՝ ազգն իրեն գլուխն կարող, կորովի, եռանդուն և ազգասեր Պատրիարք մունեցավ։ Սակայն, եթե Ազգային ժողովո նույն ավուր նիստին նկարագրությունն ուշի ուշով, կամ անուշադրությամբ իսկ կարդալու ըլլանք՝ պիտի համոզվինք, թե ո՛չ սուրբ հարք, ո՛չ Թաղական խորհուրդք, ո՛չ Ազգային երեսփոխանական ժողով, ո՛չ Վանորեից խորհուրդն և ո՛չ Արևելք իրավունք ունին կեցցեներ ընդունելու, որովհետև նոքա չեն ընտրած ամենապատիվ Հարություն սրբազան Պատրիարքն, այլ ինչ ինչ նկատումներն։

Այո՛, ինչ ինչ նկատումներն հայտնապես ցույց կուտան, թե պատրիարքական աթոռին արժանավորագույն եպիսկոպոսներ կային՝ բայց ինչ ինչ նկատումներու համար այդ եպիսկոպոսաց անունները ընտրելյաց ցանկեն դուրս ձգված են, թե այս ինչ ինչ նկատումներն եթե չլինեին՝ ուրիշ եպիսկոպոս մը պիտի բազմեր Պատրիարքական գահուն վրա, և ամենապատիվ Հարություն սրբազան Պատրիարք հայրն պիտի հարկադրվեր սուրբ տեղյաց վանուց մեջ անցունել յուր կենաց ավելորդ մասն և թե նորին ամենապատվությունն, որ այսօր Պատրիարքական ղեկն վարելու կարող կը ճանչցվի, Կարնո վիճակն կառավարելու անկարող և տկար պիտի ճանչցվեր իսպառ։

Եվ ահա այսպես, ինչ ինչ նկատումներով մարդս կրնա բարձրանալ մեր ազգին մեջ։

Մենք կը փափագեինք, որ առանց ինչ ինչ նկատումներու ընտրված լիներ ամենապատիվ սրբազան Պատրիարք հայրը, կամ, գոնե, հրապարակավ հայտարարելու չէր, թե արժանավորագույն եպիսկոպոսներ դուրս ձգված են ընտրելյաց ցանկեն, որովհետև ազգին իրավունքն է յուր Պատրիարքն ընտրելն, և այս անիծյալ ինչ ինչ նկատումները իրավունք չունին մեր Պատրիարքի ընտրության