Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խառնվելու. որովհետև ընտրվելվո արժանապատվությունն կը վիրավորվի և ազգն ընտրելվույն վրա տարբեր աչոք կը նայի, երբ կիմանա, թե արժանավորագույն եպիսկոպոսներ դուրս ձգված են ընտրելյաց ցանկեն։

Իսկ այժմ, որ ընտրությունն կատարված է, ամենապատիվ Հարություն սրբազան Պատրիարք հայրն հրաժարական տված չէ Պատրիարքա կան պաշտոնին, ամեն կուսակցությանց պարտքն է աջակից լինել նորին ամենապատվության, և դյուրացնել նորա պաշտոնն, որ կոչված է ինչ ինչ նկատումներով։

Հուսալով, թե ազգն արժանավորագույն անձերն պաշտոններե հեռու պահելու դրությունն մեկդի պիտի դնե օր մը, և արժանապատիվ Օրմանյանի թողլով հառաջիկա տարվան օրացույցին մեջ հրատարակել նորընտիր Պատրիարքին համար կեցցե պոռացող ազգայնաց ցանկն, կը շնորհավորենք նորընտիր Պատրիարքն աղաղակելով և ասելով․ Կեցցե՜ սրբազան Պատրիարք հայր։

Կեցցե՜ն ինչ ինչ նկատումներ։

Կամք ինչ ինչ նկատմանց օրհնյա՜լ եղիցի։

Ձայն ինչ ինչ նկատմանց ձայն Աստծո, կամ վսեմափայլ Սիմոն պեյի..․


ԱԹՈՌԱԳՈՐԾՆ ԵՎ ԳԵՐԱՊԱՏԻՎՆ

Գերապատիվ եպիսկոպոս մը, շատ տարիներե հետե թեկնածու Պատրիարքական գահուն, այս անգամ ևս գաղտնի հնարքներ ի գործ կը դներ յուր փափագն իրացնելու համար։ Վստահ էր, թե այս անգամ պիտի հաջողեր գրավել Պատրիաքական աթոռն, ուստի աթոռագործ մը կանլած էր և յուր մարմնույն չափն տված էր անոր, որ ըստ այնմ աթոռ մը շինե իրեն։ Աթոռագործն յուր գործն պատրաստած էր և ընտրության օրն Քում քաբուի եկեղեցվո դավիթն կսպասեր, աթոռը քովն, որ գերապատիվ եպիսկոպոսին հանձնե զայն։

Հետ ավարտման Պատրիարքի ընտրության խորհրդո, երբ գերապատիվ եպիսկոպոսն կը մեկներ ժողովեն՝ աթոռագործն ալ, աթոռը կռնակն՝ գերապատիվ եպիսկոպոսին ետևեն կերթար։ Երբ անցուդարձը քիչ փողոցի մը հանդիպեցան՝ աթոռագործն ըսավ գերապատիվ եպիսկոպոսին։

— Ծառա եմ, սրբազան, աթոռր պատրաստ է։