Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևելքի հիմնադիրներեն ես, գիշեր մ Արևելքի հիմնադիր — խմբագիրներեն միույն և Ազգային վարչության հարուստ և կարևորագույն մեկ անդամի հետ նստած պեզիք կը խաղաս տունդ, դիցուք թե Օրթագյուղ կը բնակիս։ Քանի մը երկու հարյուր հիսուն նշանակելեդ ետքը խնդիրդ կը բանաս խաղակիցներուդ, որոնց մին անմիջապես կը խրատե զքեզ Ազգային վարչության բողոքել այդ լրագրույն դեմ և իրավունքը կը խոստանա քեզի տալ, և մյուսն խոնարհաբար կը փութա հայտնել, թե պարտավոր է և մանավանդ թե պատիվ կը համարի ձեր բողոքն Արևելքի մեջ հրատարակել։ Դուն ալ անմիջապես թուղթ, գրիչ և մելան բերել կուտաս, հիմնադիր — խմբագիրն բողոքդ կը խմբագրե, մյուսն կարտոնե խմբագիրն հրատարակել զայն։

Եվ հետևյալ օրն Արևելքի մեջ կը կարդանք..․ «...Լրագրին մեջ Ք—ի դեմ հրատարակված հոդվածի մը դեմ Ք... բողոքած և Ազգային վաչութենեն յուր բողոքին պատասխան ընդունած ըլլալով բողոքն և պատասխանն կը հրատարակենք»։

Բողոքին մեջ նշանակված է թե... լրագիրն չարակամությամբ գրած է այդ հոդվածն, թե զրպարտություններ ըրած է, թե կախվելու արժանի թերթ մէ։

Բողոքին պատասխանին մեջ հաշիվ տալ չուզողն իբրև անմեղ աղավնի նկատված է, մանավանդ հրավեր ընդունած է բնավ կարևորություն չտալ այդ լրագրին գրածներուն։

Եվ այդ լրագրին այսքան դյուրությամբ գործված չարիքեն ամբաստանյալն նախ՝ իբրև ամբաստանյալ կօգտվի անմեղ հռչակվելով, երկրորդ իբրև Արևելքի հիմնադիր կը շահի՝ լրագիր մը հալածելով և զայն ջնջելու աշխատելով։

Միամիտ ժողովուրդն ալ կը պոռա.

— «Ի՜նչ գետնին տակն անցնելիք թերթ է եղեր այն...

Ի՜նչ ազգասեր, սուրբ և պաշտելի մարդ է եղեր...

Իսկ Խիկար կըսե.

«Ես ասանկ հարսնիք տեսած չունիմ»։