Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատիվ ունեցանք կարդալու Հառաջդիմական միության հայտագիրն՝ որուն պատճենն կը դնենք հոս։

«Ստորագրյալ երեսփոխանքս նկատելով որ,

Ա. — Ազգային ժողովո ժամերուն մեկ մասն անկարևոր խնդիրներու վիճաբանությանց և թյուրիմացությանց զոհվելով, ժողովույն հարգը կը նվազեցնեն, կենսական խնդիրներ ետ կը թողուն, վարչական մեքենան կը տկարացնեն և ծանր հետևանաց տեղի կուտան։

Բ․ — Երեսփոխանը Ազգային ժողովո ներկայացյալ խնդիրներն քննելու և սերտելու ժամանակ և միջոց չունենալով, վիճաբանությունները չափազանց կերկարին կամ որոշումներ կը տրվին հանպատրաստից:

«Այս անտեղությանց մերովսանն դարման տանելու համար, որոշեցինք Բեմական խումբ մը կազմել Հառաջադիմական միություն անվամբ:

Այս միության նպատակն է ուրեմն՝ Ազգային ժողովո յուրաքանչյուր նիստեն առաջ նախապատրաստական գումարում ընելով, օրակարգի խնդիրներր սերտել և զանոնք խորհրդակցության ենթարկելով համոզում գոյացնել և կարծիքներ համախմբել, զերծ համենայն կուսակցական նկատմանց (?): Հառաջդիմական միության անհեղլի պայմանն է Ազգային ժողովույն նիստերն արդյունավորել, հանրային կարևորություն ունեցող խնդիրները նախադասելով և զանոնք գործնական ոգով լուծելու հետամտելով, համաձայն Ազգային Սահմանադրության հիմնական սկզբանց և ներքին կանոնագրի տրամադրությանց, Հայաստանյայց եկեղեցվո կանոնաց և տերության ընդհանուր օրինաց։

«Այս միության հարիլ ուզողները պետք է որ ստորագրեն ներկա հայտագիրն և պարտականություն ստանձնեն բացակա չմնալ Ազգային ժողովո նիստերեն»։

Ահա գեղեցիկ հայտագիր մը, սքանչելի հայտագիր մը, զոր