Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտներ նպատակն յուր հայտագրին մեջ, ավելի քաջություն ցույց տված կը լիներ և թերևս ավելի համակրություն վաստկեր,

Իսկ ելնել հայտագիր մը հրատարակել և անոր մեջ ըսել թե.

Ով որ բարի է այս թուղթն ստորագրե, կարծենք և ոչ մեկ երկրի մեջ նմանը չտեսնված և չտեսնվելիք հայտագրի մը հեղինակ ըլլալ է, հայտագրի մը՝ որ բան մը չհայտներ, և զոր անպատեհ, չէ ծածկագիր անվանելն։


Բարեկամ մորո անկեղծությանը վրա կասկածելու պատճառ մը չունինք՝ հետևյալ տողերը կը գրե մեզ Երիզայեն.

«Ձեզ հետ ունեցած մտերմությունս կը պահանջե դիտողություն մը ներկայացնել ձեզ Խիկարի համար։ Դիտողությունս եթս միայն իմ կարծիքովս ըլլար՝ չպիտի ընեի. բայց որովհետև շատ տերե կը լսեմ՝ օգտակար համարեցի ընել։ Այժմյան Խիկարն անցյալ Թատրոններուն և Ծիծաղներուն շարունակություն չհամարվիր, անոնց չափ զվարճալի հոդվածներ չպարունակեր։ Կերևա թե քաղցիկ բարեկամս, այս դառն ասպարեզեն բավական սառած եք։ Եթե հաճիք ձեր.․․ գրիչն սրել, կը հուսամ թե ավելի բաժանորդներ պիտի ունենաք։ Քաջահույս եմ, թե սույն անկեղծ դիտողությունս ներողամտությամբ կընդունվի»։

Անկեղծ դիտողություններն միշտ կը հարգենք. ուստի, մեր բարեկամն կրնա վստահ ըլլալ, թե յուր դիտողությունն գոհությամբ և սիրով ընդունված է։

Սույն դիտողությունն մենք ևս ներկայացուցած ենք մեր գրչին. մենք ևս զգացած ենք, թե Խիկար յուր ընթերցողաց ծիծաղն շարժելու տեղ ձանձրույթ կը պատճառե անոնց։ Իսկ հիմա, որ շատերուն կողմեն ևս կը կրկևվի նույն դիտողությունն, և քանի որ շատերուն ձայնն Աստուծո ձայնն է, ըսել է թե Խիկար սկսած է զԱստված ալ ձանձրացնել, ուստի, հարկ անհրաժեշտ կա հայտնել և բառնալ այն պատճառն, որ թույլ չտար Խիկարին զվարճաքի հոդվածներ պարունակել։

Մարդոցմեն և իրերեն մեր ընդունած տպավորության ներքև գրելու վարժված լինելով՝ մեր գրչին կը հանձնենք մեր սիրտն, որ կրած ազդեցության տակ կը ծիծաղի, կը տխրի կամ կը ձանձրանա։

Էր ժամանակ հորում մեր ծիծաղը կը շարժեին այն թերություններն