Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և զեղծումներն, զորս կը նշավակեինք։ Ուստի կը ծիծաղեինք և մեր ընթերցողներն կը ծիծաղեին։ Լացնելու համար, կըսե Օվրատիոս, լալ պետք է, և մենք կը խնդայինք մեր ընթերցողներն խնդացնելու համար։

Իսկ այժմ ինչ որ կը տեսնենք, կամ կը լսենք տխրություն կը պատճառե մեզ, կը տխրինք, կը ձանձրանանք և մեր ընթերցողներն ալ կը ձանձրանան և հնար չէ, որ ծիծաղին անոնք, երբ մենք կը տխրինք։ Մինչև իսկ կը վախնանք, որ իրաց այս վիճակն եթե շարունակն, հայհոյության պիտի առաջնորդն մեզ, պիտի հայհոյենք և մեր ընթերցողներն ալ պիտի սկսին հայհոյել։

Տխուր է իրաց վիճակն, սիրելի բարեկամ, կտավապետությունն, երկաթապետությունն ու բրդապետությունն երրորդություն մը կազմած՝ կը քանդեն ազգն և ազգաշեն կը հորջորջվին։ Ազգային ժողովն շատուց կորուսած է յուր նշանակությունն և շատերն դեռ այն կարծիքն ունին, թե Ընդհանուր ժողովն յուր իրավանց սահմանին մեջ կարող է գործել ինչ որ ազգին շահավոր կը կարծե։ Դասատվաց հալածումն կը շարունակվի, լրագրությունն վերոհիշյալ առևտրական երրորդության ձեռքն անցած է։ Ողջամիտներն կը քարկոծվին, և հիվանդամիտներն ամենուրեք սիրով և պատվով կընդունվին, և դժվար է հասկցնել թե մարդ մյուր ազգն սիրելու համար անպատճառ երկաթ, ափիոն, բուրդ կամ կտավ վաճառելու պարտավոր չէ, թե դագաղի առջև հարգանք, իսկ ճշմարտությսւն առջև միշտ պատկառանք պետք է, թե դագաղ մը բարձրացնելու համար ճշմարտությունն ալ դագաղի մեջ դնելն առևտրական ազգասիրություն մէ, թե հարստապետությունն, որ տասը տարիներե հետե կը տիրե ազգին մեջ, բառնալու համար ժողովրդական լրագրաց ույժ տալ պետք է, թե հարուստներեն ոմանք աղքատաց կամ ժառանգորդաց ոմանց իրավունքն կը հափշտակեն և այս մասին իրենց ուղղվելիք հարցմանց առաջքն առնելու համար Բեմական միություն կը կազմեն, համոզումներ ցոլացնելու, սահմանադրական սկզբանց և եկեղեցվո օրինաց համաձայն մարսելու այն ոսկիներն, որոնց հաշիվն կը խնդրվի իրենցմէ, թե ամեն խաղ և նենգություն ազգասիրություն կը հռչակվի հարուստներու գործիք լրագրին մեջ...

Չեմ ուզեր երկարել և ընթերցողներս երկնցնել. միայն կուզեմ

հասկցնել, թե իրաց այս ճաթեցուցիչ վիճակն շատ հեռի է մեր ծիծաղը շարժելե։

Այսուամենայնիվ Խիկար ամեն ջանք պիտի դնե յուր ընթեր-