Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դեմքը սրտին հայելին է, կըսեն։ Կը խնդրեմ ուրեմն Բեմական հառաջդիմական միության հայտագիրն ստորագրող երեսփոխաններեն, որ հաճին իրենց պատկերն ուղարկել մեզ...


Ազգային ժողովո ամեն ուրբաթ ավուր նիստերն հառաջիկա ուրբաթ ավուր հետաձգված են, որովհետև հույժ հավանական է եղեր, որ Վարչությունն նույն օրն կարենա Ազգային ժողովո ներկայացնել Երուսաղեմի պարտուց խնդրույն ծրագիրն։

Ազգային ժողովո նիստերն կանոնավոր կերպով չշարունակելու համար պատճառ մալ ավելցուցինք արդեն գտնված պատճառներուն վրա։


Մեծապատիվ ավետարանիչ Գ. Ն․ Շիշմանյանի պատասխանն՝ որո վրայոք գրած էինք մեր սեպտեմբերի թերթին մեջ, հրատարակված է եղեր.

«Սույն գրքույկը, կըսե արժանապատիվ ավետարանիչն, երեք մասերու բաժնված է. կը պարունակե նախ՝ բողոքականաց մեզի դեմ հրատարակած Հայտարար ճշմարտության դեմ մեր պատասխանը, յերկրորդ՝ սուրբ գրոց վկայություններով ցուցված է, թե բողոքականությունը Քրիստոսի առաքյալներուն քարոզած պարզ քրիստոնեությունը չէ. երրորդ մեր (Քրիստոսի աշակերտաց) ընդունած և քարոզած քրիստոնեական վարդապետություններն, գին վաթսուն փարա, դուրս ղրկվելու փոստայի ծախքը մեր վրա ըլլալով։

Պարոն ավետարանիչն այս անգամ ինքզինքն Քրիստոսի աշակերտաց կարգը կանցունե, և յուր ընդունած և քարոզած, կամ չընդունած և չքարոզած վարդապետությունները վաթսուն փարայի կը ծախե, բայց չըսեր, թե որո՞ւ կը ծախե։ Դարձյալ բացորոշ կերպիվ դին չդնէր յուր ապրանքին, և չըսեր մեզ, թե բոլո՞ր վարդապետություններն վաթսուն փարայի է, թե ո՛ր վարդապետությունն որ հավնինք և առնենք վաթսուն փարա վճարելու պարտավոր ենք։