Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արժանապատիվ հեղինակին այս երկասիրությունն ևս, ի բաց առյալ անոր առաջին թերթերն, տարակույս չկա, թե ամեն ազգայնոց ընթերցման արժանի է, սակայն այսպիսի գործեր, որ այլ և այլ նյութոց հավաքածո են, գրական հանդեսներու մեջ հրատարակվելու են մաս մաս, որպեսզի ամեն բանասեր, աշխարհագիր և զրագետ ազգայինք կարդան զանոնք առանց ձանձրանալու և օզտվին։


ԿՐԿՆԱՏՈԻՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ

Օր չանցնիր՝ հորում հայ ժողովուրդն հրավեր չընդունի այս կամ այն գրագետեն, երախտագիտություն հայտնելու այս կամ այն հեղինակին, այնպես որ ամեն առավոտ մեր ազգայիններն իրենք իրենց կըսեն․

«Տեսնենք այսօր որո՞ւ պիտի հայտնենք երախտագիտություն»։

Ինչպես հայտնի է Խիկարի ընթերցողաց, անցյալները պարոն Հրազդան կը հրավիրեր ազգն, առանց ժամանակ կորուսնելու երախտապարտ մնալ պարոն Նորայր Բյուզանդացվույն, Ֆրանսերեն-Հայերեն բառարանի աշխատասիրողին։ Երեկ Ա.․. ն հրավեր կը կարդար ազգայնոց երախտագիտություն հայտնել պարոն Տ...յանին, որ տոմարակալություն մը թարգմանած էր։ Այսօր հանրածանոթ Հ. Ա...յանն է, որ կը խնդրե ազգեն երախտագիտություն հայտնել հայր Ս․ Տ...յանին, որ Հնդեվրոպական լեզու անուն գիրք մր հրատարակած է։ Վաղը կարգը Ք...ին է հրավիրագիր մուղղել ազգին և խնդրել իրմե, որ քիչ մերախտագիտական զգացումներ հայտնե Ս... հեղինակին, որ հայերեն աշխարհաբառ քերականություն մը հրատարակած է կամ մանչ զավակ մունեցած է։ Մյուս որ Թ... մը պիտի երևան գա և պիտի խնդրե ազգեն շնորհակալ լինիլ Բ...ին, որ աժան բանթալոն կը կարե։ Քանի մօր ետքը... մը պիտի պոռա ազգին «Ինչո՞ւ կեցեր ես, աճապարե՛, գնա՛, երախտագիտական զգացումներդ հայտնելու Մ․..ին, որ համով բաչա կեփե, մինչև իսկ Փ․.. մը պիտի համարձակի հրավիրել զմեզ, որ փութանքոտներն լզելու այն ազգասեր, վեհանձն հարուսներուն՝ որք ժողովրդեն ստակ մը մուրան Ն․․․յան վարժարան մը բանալու համար, կամ ուրիշ վարժարան մը փակելու նպատակով։ Եվ այս ընթացքով, քիչ ժամանակեն, ամեն հայ, ամեն ժամ որախտագիտական զգացումներ պիտի հայտնե ուրիշին և