Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազատելու համար մարտնչելու է նույնիսկ իրմե հզորագույնին դեմ, իսկ երբ զգա, թե յուր ուժերն սպառված են և յուր պատիվն ու կյանքն վտանգի տակ են, զանոնք փրկելու համար հարկ եղած հնարքներն ի գործ դնելու պարտավոր Է։ Զիջումն և փախուստն երբեմն մեծ քաջագործություններ են։

— Համամիտ եմ։

— Ուրեմն զիս այնքան նախատելու իրավունք չունեիք։

— Ես զձեզ չնախատեցի, ձեր անձնականին դեմ ոչինչ խոսեցա, կարծյաց կռիվ մԷր, զոր մղեցինք։

— Վասակ, Մերուժան, Աբիմելեք ըսիր։

— Ձեր կարծիքին համար էր, որ այդ անուններն տվի, ձեր անձը կը հարգեմ ես։

— Շնորհակալ եմ։

— Բարկությանս միջոցին եթե բերնես ծանր խոսք մը փախավ ձեր անձին նկատմամբ, անոր համար ալ ձեր ներողամտությունը կը խնդրեմ։

— Ներողամտություն չունիմ ես, որովհետև վիրավորվելու սովորություն չունիմ։

— Մարդս կիրքով շատ բան կըսե ու կընե, բայց հետո կը զղջա։

— Ալնպես է, ջանանք ուրեմն չբարկացնելու մեզմե զորավորներն, որ անոնք ալ չվնասեն մեզի, որովհետև զորավորներուն բարկությունն զորավոր Է։ Չբարկացնենք մեզմե տկար կարծվածներն ալ, և առիթներեն օգտվելու ընթացքին հետևինք։


ՀԱՅՐԻԿԸ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ինչ որ ալ լինի ընտրության եղանակն, ժողովրդյան կողմեն վերջերս լրագրաց մեջ հայտնված բաղձանքներն իրավունք կուտան մեզ հավատալու, թե այս անգամ կաթողիկոսական աթոռին վրա տեսնելու բախտր պիտի ունենանք Խրիմյան Հայրիկն, որ ինչպես հայտնի Է, ազգին վերքերն ոչ թե Վոսփորի ափունքեն դիտակով քննած է, այլ մոտեն տեսած և մատներովն շոշափած լինելով, անոնց դարման բերելու միջոցներ ևս քաջ սերտած է։

Մենծ աղաներու լրագիրն՝ որո խմբագրական բանակին մեջ կաթողիկոսացու կը պակսի բարեբախտաբար, այս անգամ մեծ սյունակներ կը զոհե. թեև ակամա, ազգին ծանոթացնելու համար Խրիմյանի կյանքը, զոր ժողովուրդն ի բերան գիտե արդեն։ Հարուսներու