Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արժեքն — 12 դահեկան մեճիտ — ղրկել մեզ, եթե կը փափագին բաժանորդագրվիլ մեր պայմանաց համեմատ։


ԱՌ ԼՐԱԳՐԱՎԱՃԱՌՍ ԵՎ ԳՐԱՎԱՃԱՌՍ

ԹՈՒՐՔԻՍ, ՌՈԻՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ

Պատիվ ունինք խնդրել ազգային մեծապատիվ լրագրավաճառներեն և գրավաճառներեն, որ հաճին իմացնել մեզ, թե ինչ պայմաններով կընդունին Խիկարի վաճառումն իրենց գրատանց մեջ։ Անօգուտ չենք համարիր հայտնել, թե պայմաններն տարբեր ըլլալու են այն պայմաններեն, որովք խմբագիրն տարիներ կսպասե ստակ գանձելու համար։ Խմբագրությունս կընդունի նաև գրավաճառի մը միայն հանձնել Խիկարի վաճառումն՝ եթե գոհացուցիչ պայմաններ առաջարկվին իրեն։

Կը հրավիրենք ուրեմն մեծապատիվ լրագրավաճառներն ու գրավաճառներն, իմացնել մեզ իրենց պայմաններն։


ԻՄ ՇԱՀՍ ԵՎ ԱԶԳԻՆ ՇԱՀԸ

Դժբախտությունները մեր դեմը կը հանե չարագործ մը կամ ավազակապետ մոր կյանքն բառնալու սպառնալյոք կը պնդե, որ իրեն հանձնենք մեր քսակն, ժամացույցն և ինչ որ ունինք թանկագին մեր վրա՝ նախ մեր ույժն կը չափենք — որովհետև պարագաներ կան, հորս ներելի չէ իրավունքն չափել — և համոզվելե հետո, թե չիք փրկություն արտաքո զիջման՝ տեղի կուտանք հզորագունին պահանջմանց և մեր քսակովն կը գնենք մեր կյանքը։ Այս այնքան ճշմարիտ Է, որ Բեմական հառաջդիմական միությունն իսկ կը կարմրի քիչ մը, եթե հերքել փորձե զայն, որովհետև անձնական պաշտպանության սկզբունքի վրա հիմնված է, և անձնական պաշտպանությունն չարտոններ զմեզ ամեն պարագայի մեջ դիմադրել։ Ավազակապետին ձեռքեն այս եղանակավ պրծելով տուն կը դառնանք, ուր բժիշկներ կը կանչվին և խորհրդակցություններ տեղի կունենան առաջքն առնելու համար այն ախտերու, որոց կրնա ծնունդ տալ ավազակապետի մը ազդած սարսափն։ Մեր ծնողքն կը մեղադրեն զմեզ, թե ինչո՞ւ այն ճամբեն գնացինք, թե ինչո՞ւ առանց ընկերի ճամբորդեցինք և թե ինչո՞ւ վերջապես չարագործի մը դիմացն ելանք անխոհեմությամբ, և կը հորդորեն զմեզ, որ այս դասեն օգուտ քաղենք ապագային մեջ։ Իսկ խնդիրք