Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլորովին կը փոխվի, երբ միևնույն պարագայի մեջ գտնված ուրիշ մեկը մեզ պատմել այն ձախորդ վայրկյաներն, զորս անցուցած է ավազակապետի մառջև, ուր դաշույնն է ատենաբանն։ Ամենքս ալ կսկսինք տարբեր կերպով խորհիլ, զգալ և խոսիլ, այսինքն այն եղանակավ, որով չպիտի խորհեինք, զգայինք և խոսեինք, եթե մեր անձն լիներ ենթական։

— Թույլ տալ ավաղակապետին, որ ձեռներս ու ոտներս շղթայով կապե... բնավ երբեք, բնավ երբեք... այդ փոքրոգությունն բնավ չպիտի ընդունեի։ Ժյուլ Սիմոն կըսե, թե մարդս ազատ ստեղծված է, Աստվածաշունչն ալ կը գրե, թե Աստված ազատ և ինքնիշխան ստեղծեց Ադամն. ուստի ի՞նչ իրավունք ունի այդ չարագործն զքեզ շղթայակապ ընելու, և դուն ի՞նչ ան զգա մարդ ես եղեր, որ տղու պես կայներ ես և թող տվեր ես, որ կապվիս...

— Քսակս հանեմ և ավազակապետին տամ... ո՛հ, հիմա կը խենդենամ... ամեն մարդ յուր ճակտին քրտինքովը պիտի ապրի, և հավանիլ որ ուրիշ միմ ճակտիս քրտինքովն ապրի՝ մեռնիլ ըսել է, երակներուն մեջ ջուր ունենալ ըսել է...

— Նման օրինակ պարագայի մը մեջ, անձնագովություն չհամարվի, նախապատիվ կը համարիմ մահն քան թե կյանքն, որ այլոց կյանք լինել սկսած է։

— Լավ է քաջությամբ մեռանիլ, քան թե վատությամբ ապրիլ։

— Հազար ոսկվո փոխանակագիր մունեի գանձելի, ան ալ առին, և ստակն ալ գանձեցին արդեն։

— Իրա՞վ կըսես։

— Կատակ կընես։

— Մեզ հետ խաղա՞լ կուզես։

— Ճշմարիտն կը խոսիմ։

— Դու կնիկ մես եղեր ուրեմն, պարոն տիկին։

— Գնա՛, վանք մը քաշվե՛, եղբայր։

— Հոն չեն կողոպտեր։

— Փոխանակագիրս հանեմ ու ավաղակապետին տամ... ճա- թիվն բան մը չէ... կը խնդրեմ այս խոսքը գոցենք և ուրիշ նյութի վրա խոսինք, որովհետև կ՝սկսիմ գեշություն զգալ վրաս։

— Եղբա՛յր, բան մը չըսի՞ր ավաղակապետին։

— Ըսի, Ժյուլ Սիմոնին Ազատության վրա խոսածները խոսեցա իրեն...

— Չե՞ս ամչնար կոր, չըսիր իրեն։

— Չզգուշացուցի՞ր իրեն, թե ըրածն պատվավոր մարդու գործ չէ։