Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես կը խոսիմ քեզ և կը պատվիրեմ, որ պոռաս հարուստներուն երեսը.

«Հարուստնե՛ր, գոնե Աստուծմե ամչցեք»։

Չեմ կարծեր, որ ամչնան, և այն ատեն խորտակ՛ աթոռներն, բարձ ի միջո, եկեղեցվո մեջ գոնե, ժամկոչներու աթոռային առևտուրն, և ջախջախե՛ հարստապետության գլուխն տաճարի մեջ։

Եվ եթե չկատարես պատվերս՝ այն ատեն պիտի պոռամ, թե Կրոնական ժողովո աչքերն հարուստներու աչքին գերանն տեսնելե վատացեր են և Արշալույսի և Արևելյան Մամլո հակակրոնական կարծված հրատարակություններն տեսնելու քաջացեր են։

Ես եմ, Խիկար, որ խօսիմ զարդարութիւն և պատմեմ զնշմարտութիւն. ըսե՛ հարուստներուն, որ չպիտի կրնան ժառանգել երկնից արքայությունն, եթե այսպես գայթակղեցնեն ժողովուրդն և հալածեն արդարախոս լրագիրներն։ Ըսե՛ գեղեցիկ սեռին որ պարահանդեսներու պահե այդ հագուստներն, որովք զգեստավորյալ կը հանդգի այսօր Աստուծո առջև ներկայանալ։

Ըսե անոնց ինչ որ տերն ըսած է Եսայի մարգարեին բերնով.

Դարձարուք առ իս և ապրեսչիք:

Եթե չդառնան՝ իրենք գիտեն, դուն կազատիս պատասխանատվութենե և Խիկար յուր պաշտոնը կատարած կը լինի։


ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿԱՄ ՊԱՏՎԻՐԱԿ

ԿԱՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՄ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

ԿԱՄ ՄԿՐՅԱՆ

Հարստապետությունն միշտ հաղթանակ կը տանի Սահմանադրության դեմ, այսինքն մեծամասնության ձայնին դեմ, ինչպես Ազգային ժողովո նույնպես և ատենապետաց դիվանին մեջ։

Սեծամասնության ձայնն կը պահանջե, որ Ընդհանուր ժողովեն քվեարկված կաթողիկոսական ընտրելյաց եռանուն ցանկն առ գերապատիվ Մակար արքեպիսկոպոս ղրկվի թղթատարով, ինչպես ղրկվեցավ անցյալ տարի։ Հարստապետությունն կը պնդե, որ պատվիրակի մը ձեռամբ հանձնվի այն ցանկն Մակար սրբազանին։ Մեծամասնության ձայնն կը մերժե հարստտպետության առաջարկությունն։ Հարստապետությունն քիչ մը զիջում ցույց կուտա և կը խնդրե, որ եթե ոչ պատվիրակի մը, գոնե ներկայացուցչի մը միջոցավ հաղորդվի այդ ցանկն առ գերապատիվ