Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ կորոշվի արժանապատիվ Մկրյան տեր Հովհաննես ավագ քահանան էջմիածին առաքել իբրև պատգամավոր.

Հուսանք սակայն, որ մեր մեջ ալ սահմանադրությունն պիտի գործադրվի օր մը։


ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

<3>

Խիկարի հրատարակության ընդհատման պատճառավ մեզ վերագրելի կամ արդեն վերագրյալ հանցանքեն սրբվելու համար արժան չենք դատեր մանրամասնել աստ պատճառներն՝ որք հարկադրեցին զմեզ առժամյա կերպով ընդմիջել հանդիսիս հրատարակությունը։ Կը շատանանք հայտնելով միայն, թե տպագրության և տնօրենության վերաբերյալ հզոր դժվարությունները միանալով վճարելու սովորություն չունեցող բաժանորդաց ոմանց կողմեն հարուցված հզորագույն արգելքներու հաղթեցին մեր բոլոր ջանից, զորս ոչ նվազ ուժով դրինք շարունակելու համար Խիկարն Ադրիանուպոլիս՝ ուր կը գտնվինք, հետևաբար ստիպվեցանք հարկին առջև խոնարհիլ ուժաթափ, մեր պարտքն ամբողջովին հատուցանելն հետո բաժանորդաց։

Ահավասիկ Խիկարի ընդհատման համար մեր նրբացուցիչ դեպք հանցանաց:

Ահավասիկ անոր վերստին հրատարակության համար մեր հաստացուցիչ դեպք հաեցանաց:

Այս անգամ մեր ի Կ. Պոլիս ուղևորության առթիվ տեսանք, որ ամեն կողմե փափագ կը հայտնվի Խիկարի վերստին հրատարակության համար, զոր քաջալերելու համար աջակցություն ևս կը խոստացվի մեզ։ Այս փափագանաց՝ որո մեջ մեծ մաս մունինք՝ չկրնալով դիմադրել, դիմեցինք առ... Նշան Կ. Պերպերյան, որ ծանոթ է ազգայնոց որքան յուր հաստատամտությամբն, նույնքան յուր արհեստովն և ճաշակովն, խնդրելու համար յուր աջակցությունն։ Պարտավոր ենք աստ շնորհակալությամբ հայտնել, որ հաճեցավ ստանձնել Խիկարի տպագրությունն, տնօրենությունն, և գործակալությունն, անոր խմբագրությունն միայն թողլով մեր վրա։ Յուր աջակցությունն, ըստ մեզ, պատվավոր երաշխավորություն մէ Խիկարի հարատևության, եթե դույզն ինչ խրախույս գտնենք ընթերցասիրաց կողմեն։

Գալով հանդիսիս պարունակելիք նյութոց՝ կը հայտնենք, թե