Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործույն մեր ազգին մեջ օր ըստ օրե կարևորություն ստանալուն պատվավոր երաշխավորություններ են անշուշտ այն հանդեսներն, որ ամեն կարգի ազգայնոց բերկրություն կը պատճառեն։ Ուստի, շնորհավորելով նախ՝ ազգային ուսուցչական մարմինն է որ մեծամեծ զոհողությանց դիմադրելով կաշխատի ազգային մանկտվույն կրթությանը, կար և կարողություն կը մաղթենք մասնավոր վարժարանաց տնօրեններուն և կրթության ծավալման համար բարոյապես և նյութապես աշխատող հոգաբարձությանց և թաղական խորհրդոց։ Այս պարտականությունն կատարելեն ետքը կը հուսանք, որ պիտի ներվի մեզ պարգևաբաշխությանց առթիվ արտասանված ճառերու ու եղանակված երգերուն վրա քիչ մը խոսիլ։

Իբր երեք տարի առաջ՝ երիտասարդ մը, զոր ճանաչելու պատիվն չունեի՝ ազգային զբոսարանի մը մեջ եկավ քովս նստավ։ Ազգային քանի մերիտասարդներ, մեզմե քիչ մը հեռու նստած, օղի կը խմեին ու չեմ հիշեր, ո՛ր վարժարանին ի նպաստ հանգանակության մը ձեռնարկելու խորհրդով կզբաղեին։ Քովս նստող ինձ անծանոթն, երիտասարդներն երկարորեն դիտելեն ետքը, ակնարկ մըրավ ինձ՝ ակնարկ մոր կը թարգմանվեր այսպես.. «Ինչպես կը խմեն սա անիծյալ օղին»։ Նշանացի պատասխանեցի, թե իրավունք ուներ, թեև իրավունքին ստվերն անգամ չուներ, որովհետև երիտասարդաց յուրաքանչյուրն քառորդ մը գավաթն կես ժամվան մեջ կը խմեին։ Նկատելով, որ իրեն հետ տարաձայնություն մը կրնար իմ կողմես հակակրության նշան մը համարվիլ, հոժարեցա իրեն հաճելի ըլլալ։ Ցույց տված հավանությանս վրա Ղամբար, այս էր անծանոթին անունն, ավելի մոտեցավ ինձ և ցավ հայտնելով այն երիտասարդաց համար, որք ոգելից ըմպելիք կը գործածեն, սկսավ պատմել, թե ինչպես օղին թոքը կը տոչորե, լյարդը կայրե, սիրտը կը մրկե, կուրծքը կը տապկե, ընտանեկան ներդաշնակությանց խանգարում և շատ անգամ ընտանյաց կործանում կը պատճառե և այլն, և այլն, և այլն. քարոզ մոր ճիշտ կես ժամ տևեց։ Չեմ ըսեր, թե ավելցուց հետո, բնավ չխմեն, այո՛, խմեն, բայց չափավորությամբ, օրինակի համար, ես ալ կը խմեմ (այս միջոցին մանչը կանչեց և քիչ մօղի ուզեց, զոր անմիջապես բերին) և կարծեմ դուք ալ կը խմեք հատ մը։

— Այո՛, կը խմեմ, պատասխանեցի մի միայն իրեն հաճելի ըլլալու համար։

Մեյ մեկ հատ խմեցինք, երկերկու հատ ևս խմեցինք, մեյ