Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը չդիմելու այն միջոցներու, որովք կրնա գեղեցկություն ձեռք բերել։

Երբեմն կը զարմանամ, թե պճնասիրությունն հալածված ժամանակ ինչո՞ւ ազատ թող կը տրվի ճշմարտասիրությունն։ Ամեն, ամեն ասեմ ձեզ, ճշմարտասիրությունն, ըստ իմ խոնարհ կազմվածքիս կամ խառնվածքիս կամ կազմությանս — Նորայրյան և Նոլպարյան վեճը — չվերջացավ, որ մենք ալ գիտնայինք մեր գործածելիք բառերն — այո՛, ճշմարտասիրությունն ալ պճնասիրություն մէ, հավանականասիրությունն կը մոտենա քիչ մը պարզասիրության — մարդասիրությունն ալ պրճնասիրությունն է — միթե չենք ըսեր ճշմարտասեր կամ մարդասեր մարդու մը համար՝ «ընտիր բարիմասնությամբ զարդարյալ, գեղեցիկ ձիրքերով օժտյալ, բազմադիմի բարեգործությամբք պճնյալ ազգային մ՝է». և ի՞նչ են այս տողերն, ո՞չ ապաքեն պճնասիրության մասանց թվումն — և ի՞նչ տպավորություն կրնեն մեր վրա այդ տողերը — սա տպավորությունը կ՝ընեն, որ ամենքս ալ համակրություն կզգանք այդ ազգայնույն անձին համար, կը փարինք անոր, կը շոյենք, կը համբուրենք, կը պաշտենք զայն, իսկ երբ հետևյալ տողերն կարդանք՝ «ընտիր կերպասներով գարդարյալ, գեղեցիկ գոհարներով օժտյաք, բազմադիմի ժապավեններով պճնյալ կեն մէ, անմիջապես կը փրփրինք, ամենափոքր համակրություն իսկ չենք զգար այդ կնոջ համար, ոչ կը փարինք անոր, ո՛չ կը շոյենք, ո՛չ կը համբուրենք և ոչ իսկ պաշտենք զայն, այլ իբրև պճնասեր, այսինքն, իբրև մեղավոր կը հալածենք, կը հարվածենք, կը ծաղկենք և երբեմն ալ կը խածնենք։ Ինչո՞ւ համար. — որովհետև բարեմասնության տեղ կերպաս, ձիրքերու տեղ գոհար ու բարեգործության տեղ ժապավեն դրված է. ահա այս է ամենն. և արդարև ծիծաղելի է տեսնել, որ կտոր մը կերպաս, քիչ մը գոհար ու կտոր մր ժապավենն այսքան թշնամիներ ունենան իրենց դիմացը։ Այս պարզապես պահանջել է, որ կանայք պարտավորին բարոյապես միայն գեղեցկանաք և մարմնապես տգեղնալ։ Թերևս առարկվի մեզ, թե պճնասիրությունն տունեը կը կործանե... անտեղի առարկություն... Պարոն առարկողք, կը պատասխանեմ այնպիսյաց, խնդիր է գիտնալ, թե պճնասիրությունն իսկապես բարի՛ է, թե չար, գեղեցիկ է, թե տգեղ. անոր բարի կամ գեղեցիկ ըլլալն հաստատվելեն ետքը, տղայություն է անկե աղբերանալիք հետևանքներեն դատել զայն։ Ո՞վ կը պնդե, թե պճնասիրությունն տուներ չի կործաներ, բայց ո՞վ կրնա հավատալ, թե ճշմարտասիրությունն և մարդասիրությունն