Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուներ չկործաներ. քանի՜ ճշմարտասերներ և մարդասերներ տեսած եմ, որ իրենց հորենական ժառանգությունն իրենց մարդասիրության և ճշմարտասիրության զոհելով մոխիրի վրա նստեցուցին իրենց․․․ տուները։ Կաղաչեմ, ցույց տվեք ինձ հարուստ մոր ճշմարտասեր և մարդասեր ըլլա։ Ճպիտի կրնաք ցույց տալ, որովհետև չկա, որովհետև այդմիսյաց կյանքը խիստ կարչատև է, որովհետև ճշմարտասիրությունն ու մարդասիրությունն պճնասիրութենե ավելի, շատ ավելի մսխող են, շռայլ են։ Բայց, ի՞նչ հարկ կա երկարելու: Սոկրատ բարի՞ էր, թե չար. — ի՞նչ եղավ. — թունավորվեցավ, մեռավ։ Ուրեմն քարոզենք, որ ամեն մարդ բարութենե խորշի, որովհետև բարիներն իրենք զիրենք կը կործանեն։ Կարծենք այսօր չպիտի սորվինք սա ճշմարտությունն, թե ինչ որ բարի է՝ կարչատև է, և ինչ որ չար է՝ երկարատև։ Եթե ինձի չես հավատար՝ Թեոֆիլ Կոթիեեն գնա՛, հասկցիր, թե ո՛րքան կ՝ապրի վարդն և ո՛րչափ նոճին (կարծեմ)։ Այլ միթե պճնասիրությունն քով գերազանցեն կիներն պճնասիրության մեջ։ Ինչո՞ւ համար պարզ կտավե վարագույրներ չեն կախեր, կամ ինչո՞ւ սոխակի տեղ ավանակ մը չեն կախեր, ինչո՞ւ վարդե, հասմիկե և շուշանե կազմված փունջի տեղ գարիի կամ ցորենի հասկերե, մսրացորենե, վարունգե և հազարե չեն կապեր փունջ մը. պատճառն այն է, թե գեղեցկին ճաշակը պիտի թագավորե միշտ։ Միթե գրականության մեջ չկա՞ պճնասիրություն, չկա՞ն հեղինակներ, որ մի միայն գաղափարներն պճնյալ ու պաճուճյալ հրապարակ հանելու նպատակավ կը գրեն։ Ուստի, պճնասիրությունն ամենուրեք կա. ես պճնասեր եմ իմ պարզասիրուէյանս մեջ, որովհետև ինձ այնպես կը թվի, թե պարզն պճնյալեն ավելի գեղեցիկ է. կանայք ոմանք պարզ կտավե երկար հագուստ մը պիտի հագնեին, եթե համոզված ըլլային, թե այդ ձև հագուստով գեղեցիկ պիտի երևնային, կանայք ոմանք եթե պարզ կը հագվին՝ պատճառն այն է, թե պարզության մեջ կը գտնեն պճնումն ու գեղեցկությունն. հետևապես, ամեն մարդ, ամեն կին կը գրկե այն ձևերն միայն, որովք գեղեցիկ ըլլալ կը կարծե։ Արդ, կրցինք, կը հավատամ, քիչ մը համոզում գոյացներ թե կանանց պճնասիրությունն, զոր երբեմն չնչին գումար մ՝իսկ կրնա գոհացնել, հալածելու իրավունք չունինք։ Իսկ հալածական վանելու պարտավոր ենք պճնամոլությունն, որ գեղեցկացնելու տեղ կը տգեղցնե, հրապուրելու