Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Քրիստոստուր էֆենտի ազգին մեծ ծառայություն ըրավ, որ չկարգվեցավ ու զավակ չունեցավ»։

Անոնք՝ որ այն ատեն այս տողերն ծանր գտած էին, հիմա զղջման նամակներ կը ղրկեն մեզ և կըսեն, իրավունք ունիս եղեր։

Ե՞րբ իրավունք ունեցած չենք, ե՞րբ անմեղ մը հարվածած ենք. մենք մինչև որ մարդու մը երիկամունքը չքննենք և անոր չարագործ, անխիղճ, ազգակործան ըլլալուն խղճովնիս չհամոզվինք, անոր վրա ո՛չ թե բառ մը, տառ մը անգամ չենք կրնար գրել։

Լրագիրը հայտնեցին, թե Քրիստոստուր էֆենտին է Երզնկան տակնուվրա ընողը², թե տեղվույն ժողովուրդը գրգռելու համար իր կողմեն նամակներ ու հեռագիրներ ղրկված են և թե այս գրությանց օրինակներն այսօր Վարչության հանձնված են։

Տեղերնուս անձկությանը պատճառավ այսօր այսչափով կանցնինք, հաջորդ թիվերնուս մեջ այս խնդրույն վրա մեր դիտողություններն ընելու խոստմամբ։


ՎԱՐՉԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ

Վարչական մեքենանիս¹ զարմանալի հատկություն մը ունի, Խասգեղի շոգենավներուն մեքենաներուն պես ժամ մը կը դառնա, չորս ժամ կը կայնի. դարձած ժամանակն ալ ճիշտ հիշյալ մեքենաներուն պես աղմուկ կը հանն, բայց շոգենավն ուր է նե հոն է, և եթե երբեք ճամբա առնելու ըլլանք՝ ան ալ ժամվան մը ճամբան ամսվան մեջ կառնենք վազելով։

Բնավ չքալելը կամաց քալելեն գեշ ըլլալով՝ բնականաբար քալեցնելու աշխատելու ճամբան շուտ քալեցնելու աշխատելու ճամբեն ավելի դժվարություններ կունենա։

Յո՞ւղ չկա, մեքենա՞ն ավրված է, ուսկից պիտի հասկնանք, ո՛չ նավապետ կա, ո՛չ ալ մեքենավար։

Սրբազան Պատրիարքն անձնական տկարության պատճառավ վերջապես անկարող կը դատե զինքն նավապետության պաշտոնը վարելու², ուստի և կը հրաժարի, չընդունելով յուր կողմեն ո՛չ տեղապահ և ո՛չ փոխանորդ։ Քաղաքական ժողովն Պեշիրյանի լեզվեն սիրտը վիրավորյալ, յուր սիրտը Հոլլուեի սպեղանիով³ դարմանելու զբաղած է, որով չկրնար մեքեն ավարության պաշտոն վարել։ Այս վիճակի մեջ Ղալաթիո խմբակին գլխավորները Քրիստոստուր և Փափազյան էֆենտիները իրարու ականջն է վար կ՝ըսեն․