Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ձեր ուզածին պես վկայագիր չունինք մենք։

— Ուրիշ մը գտեք, կաղաչեմ:

— Բայց ի՞նչ պիտի ընեք ազնվականությունը։

— Պետք եղավ քանի մօրվան համար միայն։ Կաղաչեմ. տվեք ինձի կտոր մազնվականություն, շաբաթե մը նորեն ձեզի ըր դարձնեմ զայն, իմ ուզածս առժամանակյա ազնվականություն մէ, որ պիտի նպաստե ինձ գործ մը կարգադրելու համար։

— Կարելի չէ՛, բարեկամ, ազգային Պատրիարքարանը ծննդյան, ամուսնության վկայագրեր կուտա խնդրողին, բայց ազնվականության վկայագիր տալու սովորություն չունի։

— Ըսել է թե չպիտի տաք։

— Ո՛չ։

— Այս պզտիկ գորըր չպիտի կրնաք ընել։

— Դժբախտաբար։

— Մեր Պատրիարքարանն ասանկ է միշտ, իրեն դիմողներուն գործը դյուրացնելու տեղ կը դժվարացնե. վնաս չունի, ես կրնամ ուրիշ տեղե մը ճարել, մնաք բարով։

Խեղճ սիրահարն շնչասպառ վազելով... լրագրի մը գրասենյակը կերթա։

— Բարև, տեր խմբագիր։

— Բարի եկաք։ Զձեզ ճանչնալու պատիվն չունիմ։

— Մ... ի աղան։

— Չեմ ճանչնար:

— Թ... թաղին մեջ, նպարավաճառի քովի տունը...

— Միտքս չգար կոր։

— Մորս անունն Ս... է։

— Չեմ հիշեր կոր։

— Քեռայր մունիմ Գ... որ վաճառական է։

— Չեմ ճանչնար կոր... բայց վնաս չունի, այս առթիվ զիրար կը ճանչնանք։ Արդյոք բաժանո՞րդ...

— Այո՛, թե բաժանորդ գրվիլ կ՝ուզեմ...

— Ձեր դեմքն ինձ բոլորովին անծանոթ ալ չ․․․ ես տեսած եմ զձեզ, կարծեմ...

— Չերա...

— Այո՛...

— Այո՛, թե՛ բաժանորդ գրվիլ կուզեմ և թե՛ կ՝ուզեմ որ իմ Պոլիս գալուստս հրատարակեր, ըսելով, թե ազգիս ազնվականներեն Ֆ... մայրաքաղաքս հասած է։