Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փութանք հայտնել. թե իշուն տերը դատ է բացեր հիշյալ խմբագրին դեմ։


ԴԱՐՁՅԱԼ ԵՐԿՈԻ ԲԱՌԱԳՐԵՐ

Պարոն Մեսրոպ Նուպարյան 1884 սեպտեմբեր 28-ին պարոն Նորայր Բյուզանդացվո դեմ հոդված մը կը հրատարակե Արևելքի մեջ, 1885 նոյեմբեր 3-ին Մասիսի մեջ կը պատասխանե պարոն Նորայր Բյուզանդացի առ պարոն Մ. Նուպարյան։ Սա 1886 մայիսի Արևելան Մամլո հավելվածով մը և Նորայրյան բառարանի սխալները մակագրով կը քննադատե պարոն Նորայրի բառարանն, պարոն Նորայր Փունջի մեջ կը խնդա այս քննադատության վրա, զոր տգիտաբանություն և ոչնչություն կանվանե և որուն ի մոտո պատասխանել կը խոստանա:

Խիկար, իբրե. կարիբարի, և զայս ասեմք ոլորակս եղեալ ի վերայ կարիբարւոյ և քաջոլորակի ուժգնակի ոգեալ զբառն զայն, անհամբեր մնա ուկնդիր լինել դիպաց նրբացուցչաց մեղացն զոր գործէ պարոն Նորայր Բիւզանդացի, հոմանիշ ընծայելով զբառսդ սրինգ և գրեխ, յորս պակասի միութիւն տեղւոյ։

Երանի՜ առն այնմիկ ոյր բերան կարէ հնչեցուցանել զերկոսին գործիս վերոգրեալս, կարգեալս ի պաշտպանումս հակառակ միմեանց, և այնու և եթ փչել զջերմ և զցուրտ և ազատել ղայծն և զկաղամբ և զթարգմանիչս։

Եվ դո՛ւ, տե՜ր, Աստուած Աբրհամու, Իսահակայ և Յակոբայ, կարող ես փրկել զմեզ ի կոլաշկայէ, ի դապատէ, ի վիսմոթէ, ի վիզոնէ, ի վլիտոնէ, ի կակիայէ, ի կալեփէ, ի յոպիոնէ, ի գիտապերճայէ, ի կաւրիկէ, փեբրուարէ, ի կոլոհատէ, ի կարիբարիէ, ի բոձուէ, ի մետրոնէ, ի գիմնոսփիստայէ, ի մելիլովտոսէ, ի փոսփատէ, ի կորբատէ, ի փարգատէ և այլն, և այլն, և այլն։


ԶՎԱՐՃԱԼԻՔ

<2>

Սափրիչի խանութի մեջ.

— Ի՞նչպես կ՝ուզեք, որ կտրեմ ձեր մազերը։

— Քաղաքական գործոց վրա չխոսելով։

Քանի մը սուզակներ կը հաջողին ծովեն հանել մարդ մ՛որ խղդվելու վրա էր. մարդը հազիվ կենդանության նշան կուտա։