Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու ձկնորսներու միջև։

— Աղեկ չես ըներ, միշտ միևնույն տեղեն որսալով։

— Ինչու՞։

— Որովհետև վերջապես ձուկերն պիտի ճանչնան քեզի օր մը։

— Պարոն Հակոբը տեսած չունիմ քանի մը օրե ի վեր։

— Ի՞նչ ընե խեղճը, նորեն օղիի տված է ինքզինքն։

— Ան տղան չպիտի խալսի գինովութենե։

— Ստիպված է խմելու։

— Ինչու՞։

— Յուր վիշտերը խղդելու համար։

— Գիտնալ պետք է սակայն, թե վիշտեր կան որ լողալ գիտեն։


ՆՈՐՈԳՈԻԹՅՈԻՆ

Մեր ամենուս ալ զգացումները նորգության պետք ունին։

Երբեմն կուշանանք զգալու, երբեմն ալ կը կանխենք։

Մեր սրտին ժամացույցներն ավրված են, եղբարք իմ ի ժամագործ միջօրեին՝ առտու ցույց կուտան և կես գիշերին՝ արշալույս, և ասանկ ժամացույցներով ժամերնիս ալ կորուսենք պիտի, օրերնիս ալ։

Ազգային հիվանդանոցի պատվարժան հոգաբարձության նախաձեռնությամբ գթության սույն հարկն, որ պիտի նորոգվի ըստ լրոց ազգային լրագրաց, ամեն անհատ այժմեն սկսավ յուր համակրությունն, շնորհակալությունն ու երախտագիտությունն հայտնել սրտանց պատվարժան հոգաբարձության անդամոց, որ արդարև իրավունք ունին ազգին շնորհակալության։ Սակայն, այս ամեն անհատ այս ավուր զգացմամբ չմնար շինության ավարտմանե հետո։

Դիցուք, թե շինությունն ավարտեցավ. ենթադրենք, թե ընթերցարանի մը մեջ նստած ես. գրենք, թե ազգային մը ներկայացավ քեզ։ — Ուսկի՞ց կուգաք, Մարգար աղա։

— Ազգային հիվանդանոցը տեսնելու գացեր Էի։

— Ինչպե՞ս է։

— Ձգե, եղբայր, ձգե՛։

— Ինչո՞ւ։