Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նշ գործ տամ, ճանըմ, անկար ծեր մէ, տեղեն չի կրնար շարժիլ։

— Սեպե թե իբրև ծեր կընդունիս կոր հիվանդանոցը։

Ասոնց ալ սիրտը կոտրելու չգար։

Սակայն, այս աղերսագրական խնդրոց կարգադրությունն հոգաբարձության թողլով՝ մենք ևս կառաջարկենք ամեն կարգի ազգայնոց կանխավ հայտնել իրենց կարծիքներն առ հոգաբարձություն, որպեսզի գոնե առաջին անգամն ըլլալով շենք մը շինենք, որուն ձևին, ճաշակին, արվեստին ու оգտակարությանը դեմ գրելու հարկին մեջ չգտնվինք ապագային մեջ։

Օ՛ն, ուրեմն, փորձենք, տեսնենք, թե կրնա՞նք հաջողիլ։ Եթե չհաջողինք բան մը կորսնցուցած չենք ըլլար։ Մեր զգացումներն նորոգելու առիթն փախցուցած կըլլանք միայն։


ՏԱԿԱՎԻՆ ԿՈՂՔԻ ՎՐԱ

Պարոն Տաղավարյանե թարգմանված հյուսվածաբանության կողքին վրա տպված ընդարձակ հոդվածի մը մեկ մասն Խիկարի նախընթաց թվույն մեջ արտատպած լինելով՝ կը փութանք մնացյալն ևս հրատարակել աստ։

Հեղինակ պատրաստ հրատարակվելի Կենդանաբանության

» » » » Բուսաբանություն
» » » » Հանքաբանություն
» » » » Երկրաբանություն
» » » » Հնեաբանություն
» » » » Կազմախոսության ու Բնախոսության. Ծննդական գործարանաց.
» » » » Կենդանաբանության
» » » » Երկրագործական քանի մը դասերու
» » » » Առողջապահության
» » » » Երկրագործության
» » » » Մթնոլորտաբանության

և այլն, և այլն, և այլն, և այլն, և այլն, և այլն, և այլն։

Եվայլնապանծ բազում թյանց ապառնի հեղինակն տարապայման