Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եռանդ մը ցույց կուտա ինքզինքը մեր ազգայնոց ժամանակեն առաջ ծանոթացնելու համար։ Գիտական Շարժման ներկա տնօրենն հրբ ամուսնանա և զավակ մունենա՝ տարակույս չկա, որ յուր հրատարակելի և պատրաստ կենդանաբուծության կողքին վրա պիտի ավելցնե նաև հետևյալները․

«Հեղինակ զավակի միո․

«Պատրաստ և հրատարակելի տասներկու զավակաց. և այլն, և այլն, և այլն, և այլն»։

Այս անպատեհությանց տեղի չտալու համար խոնարհացար միջոց մը կառաջարկենք ապագային մեջ ազգին մատուցանենք ծառայությանց համար կանխավ շնորհակալությանց փափագող ևայլնագարդ ևայլնահմուտ հեղինակին, այն է հրատարակել ընդարձակ այցետոմս մոր պարունակե, Հյուսվածաբանության կողքին վրա տպված ծանուցումն, այն վարժարանաց անուններն, որոնց տնօրենությունն կը հուսա ստանձնել, այն հանդեսներու տիտղոսներն, որոց խմբագրությունն հանձն առնել կը կարծե. այն վարժարանաց անուններն, որոց տնօրենութենեն հրաժարիլ կը հուսա. այն վարժապետներուն անուններն, որոց աշակերտած է. այն աշակերտաց անուններն, որոց դասախոսած է. այն տպարանապետաց անուններն, որոց պարտք ունի և այն բաժանորդաց անուններն, որոնցմե պահանջք ունի. այն անձանց անուններն, որոց հետ առևտուր ունի. այն թաղին, փողոցին անուններն, ուր կը բնակի, ինչպես նաև այն քաղաքաց, գյուղորեից անուններն, հորս կրնա բնակիլ ապագային մեջ։ Եվ այս այցետոմսերեն ղրկել յուր բարեկամաց և այն անձանց, որոց հետ ապագային մեջ բարեկամանալու հավանականություն կա, և այս կերպով միանգամ ընդ միշտ լուծել այս ևայլնակնճիռ խնդիրն, որ մեր կարծյոք քիչ մը ծիծաղ շարժելու բնութենեն զերծ չէ։

Քիչ մալ կողքեն ներս մտնենք։

Պարոն Տաղավարյան անցելույն և ապագային մեջ տաղավարվելով չուզեր տեսնել կամ, կարելի է, իրոք չտեսներ քառասուն տարի առաջ հրատարակված Բնական պատմությունն, որովհետև վարպետին ուղղված նամակին մեջ կըսե, թե յուր գիրքն առաջինն է, որ բնական գիտությանց վրա կը խոսի հարևելս։

Ի պատիվ ազգին, զոր այնքան կը սիրե և որուն այնքան ծառայություններ, կամ, բուն բառն ըսելով, ստություններ մատուցանելու պատրաստված է — ըստ որում յուր աշխատությանց, փոխարեն վարձատրություն չպահանջեր — ի պատիվ ազգին, կըսենք,