Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորս ամենատխուր գույներով նկարագրելու համար բավական ջանք և անձնական կիրք կսպառե ինքն։


ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒ ՊԱԿԱՍՈԻԹՅՈԻՆԸ

Լրագրաց մեջ կը կարդանք, թե ազգային բժիշկ մը՝ չեմ գիտեր որո՞ւ դեղարանին մեջ հաջողությամր կը լվա և կը մաքրե եղեր իրեն դիմողներուն ստամոքսը։

Ավելորդ է ըսել, թե ի՛նչ օգտակար ծառայություն մը կը մատուցանե այս գործիքն մահկանացվաց։

Ավելորդ չէ սակայն ըսել, թե որքան գործիքներ կը պակսին դեռ, գործիքներ, որ օգտակարագույն ծառայություններ կրնային մատուցանել հայ մահկանացվաց, եթե ունինք դեռ հայ մահկանացուներ, եթե դեռ չանմահացան անոնք։

Օրինակի համար, գործիք մը այսինչ հոդվածագրին սիրտը լվալու համար, գործիք մը այն ինչ խմբագրին միտքը լվալու համար, գործիք մը ազգային առկախ մնացած հաշիվները լվալու և մաքրելու համար, գործիք մ՛ Երուսաղեմի վանքը լվալու և անոր պարտքը մաքրելու համար. գործիք մը մաքրելու համար զազգայինս ոմանս այն արատեն, զոր քսած են ինքյանք իրենց վրա, ընդունելով գովեստներ, որոց բնավ արժանի չէին, գործիք մը մաքրելու համար Ընդհանուր ժողովն այն երեսփոխաններեն, որ կը հոտեցնեն ատյանը, գործիք մը... բայց այս գործիքներուն վերջը չգար, մաքրվելու և լվացվելու կարոտ ագգայնոց թիվն այնքան ստվար է, որ եթե գործարան մը մեզի համար միայն աշխատեր՝ քանի մը տարվան մեջ միլիոնատեր կըլլար։

Սպասելով, որ այն գործարանն հաստատվի, կաղաչենք այդ բժշկին, որ առ այժմ գոնե սա Մշակին բերանը քիչ մը մաքրե։

Հ. Գ Հաստատվելու վրա է, թե բերանի ապականությունն ստամոքսի պարապութենեն հառաջ կուգա։


ՄԱՍՆԱՎՈՐ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈԻՆՔ <ԽԻԿԱՐԻ>

Չմշկածագեն․ — Չմշկածագ կարծվածեն ավելի անկյալ և հետևյալ վիճակ մունի։

Տփղիսեն․ — Եթե Աստուծո այցելությունն չհասնի՝ մենք իսպառ կորած ենք։

էջմիածինեն. — Վեհարանն ու տաճարը քիչ ատենեն պիտի փլչին։