Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես դաշնակն, երգն ու պարն շատ ետ մնալու են կար կարելու արհեստ են. նույնպես ավելորդ լեզուներն, փիլիսոփայությունն, աստղադիտությունն, բնական պատմությունն հետևելու են հայերենի, ազգային կրոնի ու պատմության, տաճկերենի ու ֆրանսերենի, կամ անգղերենի ու թվաբանության և այլն, և այդ մնացած... ություններն անոնց միայն ավանդելու է, որք նյութական կարողություն ունին զանոնք կատարելագործելու։ Այս դրությամբ կրնանք, ըստ մեր խոնարհ կարծյաց, փրկել երիտասարդությունն անգործության ճիրաններեն։

Մեր թաղային վարժարանաց այժմու ընթացքն մեր ընթերցողաց առջև պատկերելու համար արժան կը դատենք հոս դնել պզտիկ խոսակցություն մոր տեղի ունեցած է երիտասարդի մու վաճառականի մը մեջ տեղ։

— Տղա՜ս, ֆրանսերեն գիտե՞ս։

— Այո՛, տե՜ր... ֆրանսերեն գրականությունն ալ գիտեմ։

— Երկու տող նամակ մ՝ունիմ գրելու Մարսիլիա, կրնա՞ք գրել ֆրանսերեն։

— Ո՛չ, բայց կրնամ հարյուր տող բերնուց ըսել ձեզ Վիքթոր Հյուկոյի էրնանիեն կամ Մոլիերի Միզանթրոթեն...

— Պիտի գրեի, թե այսօր նավ մը հաճար ղրկած եմ իրեն ու քոնոշմենթոն նամակիս մեջ փակած եմ։

— Հանճար, ա՜հ... ի՜նչ հիանալի կատակերգություն է այդ Միզանթրոբը... հապա Էրնանի՜ն...

— Կրնա՞ք գրել նամակը։

— Ո՛չ, ներեցե՛ք ինձ հայտնելու, թե այդ թատրերգություննեը կարդացողն չզիջանիր մինչև նամակագրություն խոնարհելու:

— Աղե՜կ, տղաս, աղեկ կր խոսիս, բայց վաճառականության մեջ նամակներն ո՜չ էրնանիեն կ՝ընդօրինակվին, ոչ ալ...

— Գիտեմ, հաճեցեք ուրեմն շնորհել ինձ քառասուն ոսկի, որ սա Միզանթրոբը թարգմանե՜մ ու ազգին ճանչցունեմ։

— Տոմարակալություն գիտե՛ք։

— Ո՛չ։

— Տաճկերե՞ն։

— Գիտեմ, բայց ուղղագրություն չունիմ. հոգեբանություն գիտեմ, տրամաբանություն գիտեմ ու...

— Կը ցավիմ որ...

— Եթե գոհացուցիչ ամսական մը խոստանաք՝ երկու օրվան