Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ կրնամ տոմարակալություն գիտնալ, սկզբունքներն արդեն ըմբռնած եմ։

— Թվաբանություն գիտե՞ս. տոկոսի խնդիրներն կրնա՞ս լուծել։

— Տոկոսի խնդիրներր չեմ կրնար լուծել, բայց աղեկ մարմնամարզություն գիտեմ։

— Ազգային վաճառականներեն ո՞վ կը ճանչնաս, որո՞նց վաճառատունը գիտես:

— Այս փողոցները աղեկ չեմ գիտեր, բայց, առաջ Աստված, կրնամ պատասխանել եթե հարցում մուղղվի ինձ աստղագիտության վրա..․ կրնամ ըսել, թե Արուսյակն ե՞րբ կը ծագի և ո՜ւր կը կենա։

— Շատ աղեկ, տղաս, շատ աղեկ, հարմար գործ մըլլա նե ես խապար կուտամ քեզի։

— Քիչ մալ անգղիերեն գիտեմ, բայց ո՛չ կրնամ գրել, ո՛չ ալ խոսիլ, հնչումը դժվար է այս լեզվին։

— Ապրի՛ս, տղաս, ապրի՛ս։

— Մեզի գործ մը, էֆենտի։

— Ի՞նչ գործ տամ քեզի, տղաս։

— Ֆրանսերեն սորվեցնեմ քեզի, որ էրնանին կարդաս.․․

— Յոթանասունեն վերջը չեմ կրնար սորվիլ․․․ ես խաբար կուտամ քեզի գործ մը ըլլա նե։

Դպրոցեն ելեր եմ, պարա՞պ պտըտիմ, էֆենտի, մեղք չէ՞ ինձի։

— Ի՞նչ ընեմ, տղաս գործիս չես գար դուն։

— Այսչափ բան գիտնալովս գործիդ չե՞մ գար։

— Ոչ։ Ամեն բան սորվիլ ուզեր ես ու ապրելու համար հարկավոր եղած բաները չես սորված, տղաս։

— Միզանթրոբին չե՞ս հավնիր։

— Ընտի՜ր:

— էրնանին գե՞շ է։

— Պատվական։

— Մարմնամարզությունն որո՞ւ չարիք հասուցած է։

— Եվ ո՛չ մեկուն։

— Ինչո՞ւ ուրեմն ձեր վաճառատան մեջ գործ մը չեք տար ինձի, հայր մը, մայր մը ունիմ, որոնց հոգը իմ վրաս է. հաց կուզեն ասոնք, էֆենտի։