Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գնա՛, քիչ մը Միզանթրոբը կարդա՛, քիչ մ՝ալ մարմնամարզություն ըրե՛, կը կշտանան, կերթա։

— Բարեհաճեցե՛ք, էֆենտի, գոնե դպրոց մը դրեք զիս, որ վարժապետություն ընեմ։

— Շատ աղեկ, բարեկամներուս ըսեմ ու...

— Խարճլըխ ալ չունիմ, գոնե ոսկի մը տայիք, որ․..

— Առ ոսկի մը։

— Շնորհակալ եմ։ (Կը մեկնի):

— Աս ի՞նչ փորձանք է եղեր...

— Մոռցա ըսելու, որ աղեկ քատրիլ խաղալ ալ գիտեմ, կըսե երիտասարդը, վերստին ներս մտնելով։

— Ապրիս, ապրիս։

— Գծագրություն ալ կուգա ձեռքես... ընտիր բեյզաժներ կը գծեմ։

— Աղեկ, աղեկ։

— Մի՛ մոռնար ինձի, էֆենտի։

— Չեմ մոռնար։

— Ձեր գործած բարյաց հիշատակը սրտիս մեջ, սրտիս խորը անջինջ պիտի պահեմ, էֆենտի, կենացս մինչև վերջին շունչը։

— Շատ աղեկ։

— Պիտի հռչակեմ աշխարհին, թե հազվագույտ անձնավորություն մ՝եք դուք։

— Շնորհակալ եմ։

— Ծառա եմ։

— Երթաք բարով։

Ահավասիկ քաղցած երիտասարդ մոր վարժապետության մե փնտրելու պիտի երթա յուր հացն, եթե կարենա կատարելագործե ինչ որ կր կարծե գիտնալ։

Ուսումնական խորհրդո պարտքն է ուրեմն ձեռնհաս անձեր խորհրդակցությամբ ուսմանց ծրագիր մը պատրաստեք մայրաքաղաքիս վարժարանաց համար, ծրագիր մոր կարենա գործադրվի գավառաց մեջ իսկ, այն փոփոխությամբք՝ զորս յուրաքանչյուր գավառի վաճառականական, երկրագործական և արհեստական պահանջմունքը զգալի կընեն։