Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ուրախ ենք այսօր կարդալով լրագրաց մեջ, որ վսեմափայլ Նուրյան էֆենտին, Վարչության ատենապետն, կաշխատի արհեստանոց մը հիմնել, բայց այդ արհեստանոցն արդյունավոր չկրնար ըլլալ, եթե գեղարվեստի հատկացվի։ Օգտակարագույնն մեր նշանաբանն ըլլալու է։ Ամերիկային հետևինք, միշտ ամենուս պիտանի առարկաներ կարտադրե. կարի մեքենաներ, վառարաններ, երկրագործական գործիքներ, գուլպա հյուսելու մեքենաներ և այլն, և այլն։

Օգտակարագույնն էր մեր նպատակն, երբ մեկ երկու տարի առաջ կը գրեինք Բերայի գերեզմանատան համար օգտակարագույնն էր մեր նպատակն, երբ Խիկարի նախընթաց թվով կը գրեինք Հիվանդանոցի շինության համար, և կը փափագեինք, որ ազգային գործիչներն ևս նույնն ունենային իրենց նպատակ։

Ազգային հանգեսներն ու լրագիրներն, որ քաղաքականության և ազգային իրավանց բռնաբարման վրա կը ճառեն, գոնե տարին անգամ մը հիշելու են, թե տկարությունն գթության առջև միայն հզոր է, թե տերություն մերբ ուրիշ տերության մը կը խոնարհի, հպատակ ազգ մալ երբեմն կստիպվի հզորի մը կամաց գլուխ ծռել։ Առիթի սպասել հարկ է կորսվածն վերստին գտնելու համար և ոչ թե խնդրո մառթիվ չորս տարի շարունակ գրել ուրիշ տեղ կորսված իրավանց համար լռություն պահելով։

Գիտական շարժումն արտաքսելու է այն գիտական լուրերն, որք Փունջի կամ ուրիշ թերթերու այլ և այլքը կը կազմեն և մեր գավառացի ազգայնոց օգտակար, գիտական և արհեստական ծանոթություններ տալու է քիչ մավելի պարզ լեզվով։

Մանզումեի Էֆքյար Կեդրոնական վարժարանին օձիքը թող տալու է։ Վարժարանը մութ է եղեր, ուր էր թե ազգն քանի մը հատ ալ բանար Կեդրոնական վարժարան և ավելի նվազ պատուհաններով։ Մարմնամարզության դաս չկա եղեր և դրեր են, Մանզումեն զոհ է։ Ես գոհ չեմ, մարմնամարզությունն բոլորովին ավելորդ է, թեթևության է, Կեդրոնական վարժարանի համար, Մարմնամարզությունեն շատ ավելի կարևոր դասերու պետք ունինք։ Ամեն բանի մեջ կուրորեն ուրիշներու հետևիլն խայտառակություն է. հանդիմանել է մերկ մարդը թե ինչո՞ւ ձեռնոց չէ անցուցեր ձեռքը։ Դրամ չունինք, մեր ունեցած դրամն օգտակարագունին համար գործածե՛նք կը պոռանք և հասկցող չկա։ Ո՞վ չգիտեր, թե Վոսփորի գեղատեսիլ բլրի մը վրա փառավոր և հոյակապ վարժարան մը կանգնելն աղեկ բան չէ, ո՞վ չզգար, թե Գերմանիայեն, Անգղիայեն,