Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սակայն հետը քիչ մալ սոխ ըլլալու է։

— Եկա, հա՛յր, ուրիշ բան մալ կուզե՞ք։

— էհ, քիչ մը էքմեք քատայիֆի ըլլա նե գեշ չըլլար։

— Հիմա կը բերեմ, վարդապետ։

— Իզմիրի խնդիրը՝ ի՞նչ եղավ, հայր Խիկար։

— Նոր վերարկու մը կ՝ուզեմ կոր շինել տալ, սա խանը բարեկամներ ունիմ, երթամ նայիմ խումաշը ձրի կրնա՞մ փրցունել։

— Հայաստանի մեջ հարստահարություններ կ՝ըլլան կոր եղեր։

— Խումաշը ձրի արմրեմ նե կարողչեքը մեծ բան մը չէ։

— էսեցի, որ վարդապետները Պոլիսեն պիտի հանեն ու վանքերը պիտի ղրկեն եղեր։

— Ի՞նչ ըսիր, վարդապետները Պոլիսեն պիտի հանեն վանքերը մի պիտի ղրկեն, ըլլալո՞ւ բան է աս, մեր ազգին մեջ տակավին վարդապետներու արժեքը ճանչցված չէ և ասոր համար է, որ ազգերնիս ետ ետ կերթա կոր.․․ խեղճ վարդապետները վանքերը երթան ի՞նչ ընեն... ո՞վ է աս որոշումը տվողը... ո՞ր ժողովքին մեջ խոսքը անցեր է։

— Իրավ որ չգիտեմ։

— Անանկ է նե սա կերակուրս ուտեմ ու վազելով Պատրիարքարան իջնամ սա լուրը ստուգեմ, ասանկ բան մը իրավ կա նե վարդապետությունը լմնցավ։ Մնաք բարով, մնաք բարո՛վ, կուգամ, տեր ընդ ձեզ։

— Ե՞րբ կուգաք նորեն, հայր։

— Գալ շաբթու։


ԺԱՄԱՆԱԾ ԻՆՉԵ՜Ր ԿԸՆԵ...

Կյանքերնուդ մեջ արդյոք անգամ մը խորհած եք, թե Ժամանակն ինչեր կընե։

Եթե խորհելու ըլլաք պիտի տեսնաք, որ Ժամանակը շատ վարպետ մեկն է — ժամանակ ըսեմ նե Փափազյանը չհասկնաք՛, թեպետև աս ալ Ժամանակեն նվազ վարպետ չէ — պզտիկները կը մեծցունե, մեծերը կը պզտիկցունե, շինված տուները կը փլցունե, փլած տուները կը շինե, զիս կառքով կը պտըտցունե, քեզի պատըռտած կօշիկով կը քալցնե, մյուսը ձիով կը վազցունե։

— Ասոնք ամենքնիս ալ գիտենք, մեր չգիտցած բանը ըրած է նե ան զրուցե՛։