Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք կը կարծենք, թե ազգին գործերն ավելի կանոնավոր ընթացք մը պիտի ունենային, եթե այսքան ջանքեր և անձնանվիրություններ չըլլային։

Թող տանք ուրեմն քիչ մը սա ազգին յախան, տեսնենք ինչպես պիտի երթա։

Հիվանդներ կան, որ կը բժշկվին, երբ գեղ առնելե դադրին։

Թող տանք, կըսեմ, որ խելքը գլուխր ժողվե խեղճը, հերիք այսչափ դեղ տվինք։

Որո՞ւ պիտի հասկցնես, մեր մեջ անանկ ազգասերներ կան, որ ուխտ և երդում ըրած են ազգին գործերուն ուղղություն մը տալու։

Ո՛ ազգասերք, նախ ձեր գործոց ուղղություն տվեք և ապա ազգային գործոց։

Ասոր ի պատասխան կ՝ըսեն.

— Մենք գործ չունինք, որ ուղղություն տանք...


ՕԴԱՓՈԽՈԻԹՅՈԻՆ ԱՌԱՆՑ ՕԴԱՓՈԽՈԻԹՅԱՆ

Տասնևութը տարեկան աղջիկ մը չորս ամիսներե հետե զրկված էր ախորժակե։ Տխուր էր, սենյակի մը մեջ առանձնանալով կը խորհեր միշտ։ Սեղան չէր նստեր, և եթե երբեք նստեր, քանի մը փշրանք միայն կը տաներ բերանը: Այնքան նիհարցած էր, որ կմախք դարձած էր և ծանոթներեն չէր ճանչցվեր։ Բժշկաց խորհրդակցություններն և դեղերն ապարդյուն մնացած էին. ճամբորդություններն, զորս ըրած էր գյուղե գյուղ օդափոխության համար՝ չէին կրցած խեղճ աղջկան հիվանդությանը հաղթել։ Բժիշկներն արտասանած էին իրենց վերջին խոսքը. «հույս չկա, քանի մը շաբաթեն կը մեռնի»։

Եվ եղավ որ իրիկուն մայս աղջիկն սեղան նստելով սկսավ քիչ մ՝ուտել։ Հետևյալ առավոտ ախորժակով նախաճաշ մըրավ, կես օրին ախորժակն ավելի բացված էր և երեկոյին քահանայի մը կնքածին կեսին չափ կ՝ուտեր, այսինքն լավ ախորժակ ունեցող աշխարհականի մը չափ կուտեր։ Շաբաթվան մը մեջ այս աղջիկն կատարելապես բժշկվեցավ, յուր նախկին ծավալը գտավ։ Բժիշկները զարմացան և չուզեցին հավատալ, որ առանց դեղի բժշկված ըլլա: Աղջկան ծնողքն ի զուր կը ջանային համոզել բժիշկներն՝ թե առանց դեղի բժշկված էր իրենց աղջիկը։ Բժիշկներն չհավատացին և աղջկան սենյակը խուզարկելու գնացին, դեղ մը, դեղագիր մը գտնելու համար։