Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ Ռ Ո Ի Յ Գ

Կատակերգություն երեք արարքով

Ձեր մասնավոր ուշադրությանը կը հանձնեմ զայն, մտադրությամբ կարդացե՛ք, և թրախոմա բառն արտաքսեցե՛ք ձեր բառարանեն:

Փութացե՛ք բաժանորդագրվիլ Խիկարին, որովհետև անոր հաջորդ թերթերն շուտ պիտի սպառին։

Դիմել առ Նշան Կ․ Պերպերյան, Կ. Պոլիս, էսկի Զապթիե ճատտեսի, թիվ 63, ուր կը վաճառվին նաև Խիկարի 1884—85-ի թիվերը։

Տարեկան գինն է երկու արծաթ մեճիտ ԿԱՆԽԻԿ։

Կ՝աղաչեմ, մի՛ մոռնաք։


ՄԱՐՏ

Վերջ ցրտույն պառավանց։ Խառնակ եղանակք։ Վերջ հիսուն ավուրց երկրորդի մասին ձմերան։ Հողմունք և անձրևք։ Անձրևաբեր հողմունք: Խառնակ որոշումներ։ Անձրևաբեր ժողովներ։ Փքաբեր խոսքեր. Փոփոխական կարծիքներ։ Պարզ և ցուրտ։

Հավերը կը շարունակեն իրենց նիստերը, թուխս չնստող սագերուն մանր փետուրները կը փեթտեն։ Այն հավերն, որոց վարսակ կուտան՝ կը շարունակեն հավկիթ ածել։ Հավնոցները մաքուր պահելու և հավուց ջուրն փոխելու խնամք կը տարվի։ Վարժարանաց ոմանց գրասեղանները կես կանգուն մեթրո հաստությամբ փոշային օթոցով կը ծածկվին և աշակերտը կը շարունակեն տարիե մը հետե չմաքրված թակույկեն ջուր խմել։

Գարնան ցանը կ՝սկսի, կը ցանեն վարսակ, ցորեն, գարի ճակնդեղ, ստեպղին, վայրենի ստեպղին, քաղաքակրթյալ ստեպղին, խոտ ինչ երեք տերևյան, բույս ինչ երկթերթյան, առվույտ, մարական առվույտ, բուրգունդական առվույտ, ղուպուղինոս, վայրենի եղերդ, սահմանադրական եղերդ, երկարակյաց որոմն — ա՛լ ասոր մշակությունն օտարեն սորվելու պետք չունինք — տունկ ինչ, է բույս ինչ, խոտ ինչ, ոսպն, մեկոն, կտավ, է հունտ ինչ, տորոն, ծխախոտ, լրջաբույս, զավեշտատունկ, շաղգամ վայրի, է բանջարեղեն