Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս գաղտնյաց շնորհիվն է, որ հիշյալ լուսանկարիչը մեծ համբավ կը վայելե այսօր մայրաքաղաքիս մեջ։

Ի՞նչ դյուրին է ըսեյ մարդու մը.

— Ծիծաղե՛։

Եվ ծիծաղի։

Անցած են այն դարերը։

Տարեկան գինն է երկու արծաթ մեճիտ ԿԱՆԽԻԿ։

Տաժանող գրվիլ ուզողներն դիմելու են առ Նշան Կ. Պերպերյան, Կ. Պոլիս, էոկի Զապթիե ճատտեսի, թիվ 63, ուր կը վաճառվին Խիկարի 1884—85-ի թերթերը։

Եթե կուզեք ձեր բնական դեմքով լուսանկարվիլ՝ շաբաթ մառաջ զգուշանալու եք ժեռոտելի բասթիյլներ ուտելն, եթե ոչ ճմռթկած դեմքով կը նկարվիք։

Բաժանորդագրություններն օգոստոս կսկսին։

Նույնես պարտ է զգուշանալ վարչական մարմնոց տված որոշմանց վրա երկար բարակ խորհելե, որովհետև ապուշի լուսանկարներ կունենաք։

Կը հրատարակվի ամիսը մեկ անգամ։


ԱՆԿՑԻ՛ ԾԽԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր ամեն մարդ համոզված է ծխախոտի վնասակարության։

Շատերը կը փափագին թողուլ ծխախոտի գործածությունը, բայց, քիչերը կը հաջողին։ Եվ նույնիսկ անոնք, որ կը հաջողին՝ կստիպվին առաջին շաբաթներու մեջ ամենուն հետ կռիվ ընել և իրենց շահուն վնասել, որովհետև մեկեն ի մեկ ծխելե դադրելն աքսիություն և քիչ մալ մյուզևիրություն կը պատճառե։

Համբավավոր բժշկին մեկը քնարք մը գտեր է այս աքսիության և մյուզևիրության առաջքն առնելու համար։

Անկողինեն ելնելուն պես գլուխ մը Խիկար կը կարդա եղեր։ Երկու շաբաթ շարունակեր է Խիկարին ընթերցումն և բնավ չէ զգացեր ոչ աքսիություն, ո՛չ ալ մյուզեիրություն. թող որ բնական աքսիությունն ալ ասով անհետացեր է։ Այս բժիշկն այսօր կը պաշտե Խիկարն որպես յուր ազատարարն։ Ասկղեպիոսի համբավավոր աշակերտն միտք ունի տետրակ մը հրատարակել այս մասին և Խիկարն հանձնարարել անոնց, որ կուզեն չծխել և չեն կրնար։

Օգուտ քաղեցե՛ք բժշկի մը փորձառութենեն։