Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ատ ուրիշ խնդիր։ Ատոր ըսելիք չունինք։

Եվ եղավ, որ օր մր հացագործն յուր աշակերտներեն երկուը կը կանչե և կըսե անոնց, «Սա դիմացի խանը կերթաք, վերի արկը կելնեք, սանդուխին քովի սենյակը կը մտնեք․ հոն կը տնեք Հրազդան մը. ականջեն կը բռնեք, ու ինձի կը բերեք։ Եթե եզի հարցնեն, ի՛նչ կընեք, ինչո՞ւ ականջեն կը քաշեք ու կը տաիք, կը պատասխաներ, տիրոջը պետք էի։ Եվ աշակերտներն ելան նացին այն խանը, սենյակը մտան, ականջեն բռնեցին Հրազանն։ Եվ հարցուցին անոնց, ի՞նչ կընեք. ուր կը տանիք, աշակրտներն պատասխան տվին անոնց և ըսին. տիրոջը պետք է. և առին բերին Հրազդանն հացագործին։

— Հիմա փարաներս կուզեմ, պոռաց հացագործը։

— Կաղաչեմ։

— Աղաչանք չիյտեմ ես։

— Քանի մօրեն անպատճառ կուտամ։

— Հավատա՞մ։

— Հավատա՛։

— Շատ աղեկ։

Հացի խնդիր, մեծ խնդիր։

Եվ արդարև քանի մօր վերջը կը կարդացվեր յուր թերթին մեջ, թե ամենայն հայոց հոգևոր գլուխը կանխավ համաձայնած է ռուս կառավարության հետ հայկական լեզուն և ընդ նմին ազգն ալ ջնջելու համար — ա՜հ, եթե սա հացագործն ձեռքս անցներ — թե այս պայմաններով բարձրացած էր այդ աթոռին վրա, ուր կը քնանա — բզիկ բզիկ ընելու է ատ հացագործը — թե Կովկասու մեջ հայությունը քանի մը շաբաթեն պիտի ոչնչանա, և գուցե մեր այս տողերը գրած ժամանակը հայությունը մեռած Է Ռուսաստան։

Այս հոդվածն գեշ ազդեցություն ըրավ ժողովրդյան վրա։

Հանդիմանություններն վերստին սկսան։

— Ինչո՞ւ ասանկ այլանդակ բաներ կը գրեք, ո՞վ ըսավ, թե կաթողիկոսը կը քնանա, ո՞վ ըսավ, թե կանխավ համաձայնած Է ուրիշի մը հետ ազգն ոչնչացնելու համար։

— Չեք հասկնար կոր, աղբար, ես զարկ տալու նպատակավ գրեցի, չեմ կրնար կոր միտքս հասկցնել։ Ես Մակարը կը հարբեմ ու կը պաշտեմ, բայց զարկ տալու համար այս ձևով գրել հարկ է։

Հացագործի խնդիրն ալ կը կարգադրվի։

Սույն օրինակներն՝ որ ինչպես հայտնի Է, հացի խնդրույն