Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիճաբանին, կը խոսին, կը խորհին և կորոշեն, որ այդ մարդը քեզի ապտակած չըլլա։

Քանի մօր հետո այդ երեք անձերեն մին կը տեսնես փողոցի մը մեջ և կը հարցնես.

— Ձեր որոշումն արդա՞ր է։

— Ինձի նայե՛, քեզի ըսեմ, իմ անհատական կարծիքս այն է, թե այդ մարդը քեզի ապտակեց, բայց պաշտոնական կարծիքս ասոր բոլորովին հակառակն է։

— Չեմ հասկնար։

— Այլ է անհատապես խորհիլ, այլ է պաշտոնապես խորհիլ։ Օրինակի համար, ժողովո մը մեջ ելնել ըսել, թե այդ մարդն ապտակեց զքեզ, քիչ մը պաղ կը փախչի կոր, ի՞նչպես ըսեմ, խորհրդարանական կենաց չհարմարիր կոր, վերջապես անհամ բան մը կըլլա կոր և վերջը ամեն մարդ կըսե կոր «Որքան գեշ խոսեցավ»։

— Կը հասկնամ, ճշմարտություն խոսողն գեշ խոսած կլլա կոր։

— Մինչդեռ, եթե չապտակեց ըսեմ, ատենաբանությունն աղդու կըլլա կոր և ամեն կողմե կը ծափահարվի կոր։ Այսուամենայնիվ, խոսքը մեջերնիս մնա, այդ մարդը քեզի ապտակեց, կրնամ խոստովանիլ զայս, ձեռքս խղճիս վրա դնելով։

— Ժողովո մեջ ալ խիղճդ ձեռքիդ վրա դնելով հակառակը կը խոստովանիս։

— Խորհրդարանական կարծիքն ուրիշ բան է:

— Շնորհակալ եմ։

— Այդ երեք անձերեն կը տեսնես նաև մյուս երկունքն ալ, որ առաջնույն պես կը խոսին։

Այս երեք անձերն այս ընթացքով կը կարծեն վաստկիլ ժողովրդականություն ու բարձր պաշտոն։

Դիցուք, թե այդ երեք անձերն խմբագրական դասուն կը վերաբերին։ Իրավունքը քեզի կուտան բերանացի, այդ մարդուն ըրածը անկրթություն է կիսեն, մինչև իսկ կը հորդորեն քիզի, որ դատ բանաս այդ մարդուն դեմ, և հետևյալ օրն իրենց լրագրաց մեջ կը հրատարակեն.

«Սուտ է այն զրույցն, թե այս ինչ մարդն այն ինչ մարդն ապտակեր է»։

«Ստույգ աղբյուրներե մեզ տրված տեղեկությանց նայելով այն ինչ մարդուն ըրածն պարզապես զրպարտություն մ՛է»