Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ կայներ ես հոն իշու պես, կը պոռա անդիեն չափահաս մարդ մոր խոսքը չխնայեր բնավ։

Եվսեբիոս աղան կը ցնցվի։

— Ի՞նչ իրավունք ունիս, կըսե, անվայել խոսք ընելու։

— Լռե՛, իշու կտոր, շատ մի՛ խոսիր, կը կրկնե ուրիշ մը։

— Աս ի՞նչ ըսել Է, մենք հոս լվացվելու եկա՞նք թե...

— Բաղնիքի մեջ ասանկ խոսքեր ներելի են, Եվսեբիոս աղա, կատակ կ՝ընեն կոր։

— Ասանկ կատակ չեմ ուզեր ես։

— Երկար ըրիր ա՛, կըսե չորեքտասանամյա չարաճըճի մը և կից մը տալով Եվսեբիոս աղային մեջքին՝ ջուրի մեջ կ՝ընկղմե Եվսեբիոս աղան։ Քանի մ՝անգամ Եվսեբիոս աղան ոտները ու վարտիքը ցույց տալեն ետքը դժվարավ կը հաջողի կանգնել ջրո մեջ և լոգարանի մեջ տեղը կայնելով կսկսի պոռալ.

— Աս ի՞նչ խայտառակություն է, ի՞նչ լրբություն է աս... ոստիկան չկա մի հոս...

Հանդիսականք կը խնդան։

— Ինչո՞ւ կը խնդաք կոր, ի՞նչ կա խնդալու, ես ձեր խաղալի՞քն եմ, չե՞ք ամչնար, չեք խպնիր դուք։

— Քահ, քահ, քահ, քահ...

— Ինչու կը խնդաք կոր...

— Քահ, քահ, քահ, քահ...

— Տեր Աստված, տեր մեղա...

— Քահ, քահ, քահ...

— Փորձանքի պիտի հանդիպինք...

— Քահ, քահ, քահ։

— Ինձի ալ ըսեք, ես ալ խնդամ։

— Քահ, քահ, քահ։

— Եվսեբիոս աղան կը դողա, ակռաներու կրճտումն կըսկսի։ Վերոհիշյալ չարաճճին ջուրին տակը սուզվելով կամացուկ մը կը մոտենա Եվսեբիոս աղային, անոր ոտքը վեր կը վերցրնե և գլխի գարձնե Եվսեբիոս աղան, որ յուր բոլոր ճիգը կսպառե գլուխն ի լույս ընծայելու համար։

Ավազանի մեջ գտնվողներն կսկսին իրենց ափով ջուրը սրսկել Եվսեբիոս աղային երեսը։ Կը դողա Եվսեբիոս աղան։

— Չէ... չէ... չեք... ա... մչ... մչ... նա... նա... նա... նար..․

— Աս ի՞նչ թռաֆ մարդ Է եղեր...

— Վայ ավանակ, վայ, կը դողա կոր տե, դուրս չելլար կոր...

— Ես թո թո թո...