Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ծովու մեջ խելոք նստին, զիրար չբամբասեն, զիրար չծաղրեն, լողալ չգիտցողներուն վրա չխնդան, որովհետև Պոսիդոն չհանդուրժեր, որ յուր իշխանությանը մեջ այսպիսի զեղծումներ ի գործ դրվին։

Ծովն շատ վեր է ձեր երևակայած կապույտ դաշտեն, գեղեցիկ է նա. շնորհալի է, փափուկ է, վսեմ է, մերկացե՛ք ամենայն ինչ, երբ ծովու հետ գործ ունիք։ Անկեղծությամբ մտե՛ք հոն, օրորվեցե՛ք անոր փափուկ կուրծքին վրա։ Իսկ երբ բարկանա՝ կրակ կը կտրի—ջուրր կարծեմ կրակ չկտրիր, բայց վնաս չունի հոս — և յուր լեռնանման կոհակներովն կը պատժե զձեզ։ Զգույշ կացե՛ք։

Հանվինք ուրեմն, և վայելենք ծովուն բարիքները, երբ հանդարտ է նա, երբ հստակ է, պայծառ է, ջինջ է, մաքուր է։

Գոնե սիրտերու կարոտը ծովեն առնենք... շատուց է, որ մաքուր սիրտ տեսած չունիմ։

Երթամ ուրեմն հանգչիլ իմ ապառաժիս վրա և աղաչել Պոսիդոնին, որ թույլ տա յար հեզասահ ալյաց գալ առիս, որոց մեն մի դդչյունն՝ որ Զեփյուռթ շունչն է՝ հույս կուտա մահկանացվաց, և որո մեն մի հրաժեշտը կը տանի ցավ մը։ Եվ դուն քանի մ՝օրեն, պատրաստվե՛ դիմավորելու զիս, ո՛ տիկին Պոսիդոնի, պատիվ պիտի ունենամ մոտ օրեն այցելել ձեզի կամ օրիորդ Արշալույսին հետ կամ օրիորդ Արուսյակին հետ։

Իսկ եթե անձնական գործերս չթույլատրեն զիս ծով մտնելու այն ատեն պիտի ստիպվիմ այցետոմսս խոթել ծովը...

Ես և այցետոմսս մեկ ենք։


ՊԻՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Տնտես գործիք Տնտեսական միության, որ, ինչպես հայտնի է, նպատակ ունի մարդկային ազգն թշվառության ճիրաններեն փրկել և երջանկության գիրկը նետել հրավիրած է ընթերցողներն խրատ խնդրել իրմե երբ պետք ունենան խրատու։ (Տնտեսական միության հիմնադիրն խրատու վաճառական է, մեծ քանակությամբ կը վաճառե, բայց բնավ չգներ)։

Շատեր անսալով Տնտեսին այս հրավերին՝ հարցումներ կ՝ուղղեն Տնտեսին:

Չեմ մոռցած տակավին, որ երեք չորս ամիս առաջ մեկը կը հարցներ, թե ի՛նչ դեղ դնե ցավող ակռային վրա։

Տնտես տակավին չպատասխանեց սակայն