Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհամբեր կսպասենք մեր պատվական և հմուտ բարեկամին աշխարհաբար պատասխանին, զոր պիտի բարեհաճի անշուշտ գրաբար չգրել, և որուն մեջ պիտի հաճի նաև հայտնել յուր կարծիքն վիճաբանության մառթիվ, որ բժիշկներն երկու մասի բաժնած է, որոց մեկ մասը կը պնդե, թե Խիկարն արյունային հիվանդությանց համար աղեկ է և մյուսն՝ ջղային հիվանդությանց համար։

Այս երկուքեն ո՛րն իրավունք ունի։

Ըստ իս երկուքն ալ իրավունք ունին։


ԳԵՂԵՑԻԿ ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

Մ՞վ չուզեր։

Մտիկ ըրեք ուրեմն։

Գեղեցիկ զավակներ ունենալը դյուրին բան չէ, մեծ աշխատությանց և զգուշությանց կը կարոտի։

Խոսքը ձերն է, Գիտական շարժում:

«Գեղեցիկ զավակներ ունենալու համար կանայք պետք է գտնվին հրապուրիչ պատկերներով, գեղեցիկ արձաններով զարդարված սրահի մը մեջ, որք կանանց երևակայությունը գեղեցկության գաղափարով կը վառեն և թե հղության ամբողջ ժամանակամիջոցին հետ դարձյալ ուրախ, զվարթ, վայելելու են հաճույքներ, գեղեցիկ պարտեզներու և մարգագետնոց մեջ ճեմելու են և վերջապես իրենց մտածմանց միակ առարկան իրենց կրած պտղույն գեղեցկությունն լինելու է:

«Հռովմայեցի փոքր, տգեղ և կաղ սեղանավոր մը յուր գեղանի կնոջմեն Եզոբոսի նման հրեշաձև զավակ մունենալով՝ ժամանակակից Կալենյուս նշանավոր բժշկին դիմեց խնդրելու համար միջոցներ, որոնցմով կարելի լիներ իրեն գեղեցիկ զավակներ ունենալ։ Գիտուն բժիշկն հրահանգ տվավ նմա՝ յուր ամուսնական անկողնույն շուրջն երեք հատ սիրո աստվածոց արձաններ դնել, մին անկողնույն ոտից և մյուսներն աջ ու ձախ կողմերն, որպեսզի կնոջ աչքերը միշտ զայնս տեսնելով յուր երևակայության մեջ գեղեցիկին պատկերն ունենա: Սեղանավորն հետևեցավ այս խորհրդո և հաջողեցավ ունենալու գեղեցիկ զավակներ։

«Սիրակուսայի նշանավոր Տընիս բռնապետն գեղեցիկն ժազոնի պատկերն յուր կնոջ անկողնուն առջև կախել տվավ միևնույն նպատակավ։