Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ձեզիպեսներն են, որ ժողովույս վարկը կոտրեցին։ Եվ փայտ մառնելով ուզածիս պես կը ծեծեմ։

Դուք ալ այսպես չե՞ք վարվիր, տյարք իմ երեսփոխանք։

Ինչո՞ւ, տյարք իմ երեսփոխանք, ոմանք, ոսկի կը պահանջէք հոն, ուր դատողություն պետք է։ Ինչո՞ւ չեք հանդուրժեր, որ դասատուներն և խմբագիրներն ձեզմե աղեկ խորհին և խոսին։ Ի՞նչ կըլլա, եթե ձեզմե քիչ մավելի խելացի ըլլան, ձեզմե շատ ավելի ուսումնասիրած ըլլան ազգային կյանքը։ Ինչո՞ւ չեք պատասխաներ անոնց այն եղանակավ, որով կը խոսիք մեծատուն երեսփոխանաց հետ։

Որպեսզի կարծյաց ազատությունն հարգվի՝ տասն ոսկիեն ավելի ստակ ունեցող ազգայիններն երեսփոխանութենե զրկելու դրությո՞ւնն ընդունինք, թե բոլոր երեսփոխաններն ազգային ժողովո մեջ դիմակով մտնելու կանոնն հաստատենք, եթե հաստատված չէ արդեն...

Աշխատեցեք, այսուհետև գործն քննել և ո՛չ գործավորն:

Պատշաճից օրինաց համաձայն խոսեցե՛ք իրարու հետ և ունայն վեճերով ժամավաճառ մի լինիք։

Այս է Խիկարին փափագը:


ԴՈԻՌՆՅՈԻՌՆ ԵՎ ԱՎԱՆԱԿԸ

Ունեի հարկավ զորավոր պատճառներ, երբ չէի պաշտպաներ գեղեցիկ սեռին մեջքեն կախված կողովները: Կը գուշակեի բնականաբար այն տխուր և ծանր հետևանքներն՝ որոց կրնային ծնունդ տալ այդ տիկերը: Կատարվեցավ գուշակությունս։

Ավանակն հանցանք չուներ, անմեղ էր ավանակն, ավանակն ծեծ կերավ սակայն, սա ավագ և գերազանց պատճառավ, որ անմեղ էր: Անմեղությունն ոճիր մէ այսօր։

Փութանք սակայն պատմել իրողությունն և ընթերցողաց դատաստանին հանձնել խնդիրք։

Կիրակոս աղան սովորություն ըրած է տարին մի անգամ Քեսթանե — Սուի երթալ առանձին և ամբողջ օը մանցունել հոն: Խղճին վրա բան մը կը ծանրանար, եթե այդ սովորությունը չկատարեր։

Ամսույս 25-ին, շաբաթ օրն, Կիրակոս աղան պատրաստած էր յուր ուխտագնացության համար պետք եղած ուտելիքը: