Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունին հավատալու, թե սեղանավորութենե կամ վաճառականութենե դուրս ամեն գործ կամ ամեն արվեստ մարդս նվաստացնելու միայն կը ծառայե։ Այս խեղճերուն կարծյաց համեմատ երկաթագործն, կոշկակարն, դարբինն, նպարավաճառն, ատաղձագործն, սափրիչն, հյուսնն, բրուտն, գինեպանն նվաստ արարածներ են, որոց պատիվ և հարգանք մատուցանելն քաղաքավարությունն շռայլել Է։

Որքան լացեր եմ այս մարդոց վրա...

Ըստ իս, և ըստ մեծամասնության մարդկային սեռին՝ արվեստը չազնվացներ զմարդ, այլ մարդն է, որ կազնվացնե արվեստը, կը բավե, որ արվեստն ինքնին անպատիվ բան մը չըլլա։ Ամեն ամեն ասեմ ձեզ. բնավ չպիտի կարմրիմ, եթե հարկ ըլլա ստորագրել օր մը.

Խմբագիր և խոհարար
Խիկար հանդիսի
Կամ
Կոշկակար և փայտահար
Խիկար հանդիսի


և գրասենյակիս մեջ պիտի սպասեմ բարեկամի մոր հանդգնի ըսել ինձ.

— Շիտակը խոհարարությունը չվայլեցուցի ձեզի, մեղք ձեր խմբագրական պատվույն, մեծ անխոտեմություն մըրած եք. լավ էր խմբագրությամբ մեռնիլ, քան խոհարարությամբ ապրիր նախ և առաջ այդ բարեկամիս ականջեն պիտի քաշեի և պիտի պատասխանեի իրեն, թե մեռնիլն երկու չարյաց փոքրագույնն չէ։ Հետո քովս պիտի նստեցնեի զինքն և փաստերով և ապացույցներով պիտի հաստատեի, թե սխալ էր յուր կարծիքը, թե այդ կարծյաց հետևողներ, որք երբեմն հարուստ ծնողք ունեին, այսօր պատվավոր կերպով կը մուրան, ազնվականությամբ կը մուրան, այսինքն հպարտությամբ կը մուրան, այսինքն քեզի պատիվ մրած կը համարին քեզմե մուրալով կամ քեզի բարեգործություն մը նել կը կարծեն քեզմե ողորմություն ուզելով։

Կաղաչեմ, մտիկ ըրեք։

— Պռոսխումե։

Շնորհակալ եմ։

Ճոխության գագաթեն աղքատության ապառաժներու վրա ինկած մարդե մը հրավեր կընդունիմ օր մը տունն երթալու։ Գիտեի արդեն, որովհետև լսած էի, թե ժամանակավ աղեկ օրեր անցուցած