Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ պատվաբեր է:

— Խահվե չես խմեր կարծեմ, այնպես չէ՞:

— Չեմ խմեր։

— Շատ աղեկ կընես, խմվելու բա՞ն է մի:

— Աղեկ բան մը չէ։

— Ուստի որոշեցի ազգային գրական մարդոց պաաիվն բարձրացնելու նպատակավ վիճակահանության դնել իմ գիրքերս... չկարծեք թե շահու ակնկալությամբ...

— Քավ լիցի․․․

— Քսանը հինգ երեսուն ոսկվո անարգ գումար մը ձեռք բերելու նվաստությամբ...

— Ինչո՞ւ ատանկ պարապ խոսքեր կըներ...

— Կամ նե՞ղը մնացած եմ ու կուզեմ գիրքերս ծախել, առաջ Աստված, հորս թողուցած ժառանգությամբ երկու հարյուր տարի ևս կրնամ ապրիլ ուզածիս պես։

— Հայտնի բան է։

— Այլ մի միայն գրական մարդոց հիշատակաց արժանի բարություն մընելու համար:

— Անանկ է։

— Ոտքս պագնելու էին, որ ասանկ որոշում մը տայի ես... չուզեցի այդ պարծանքն.․․ հոժար կամոքս բարեգործություն ընել որոշեցի. մեն մի բաժինը երկու մեճիտ է։ Չնչին գումար մը.․․ հինգ բաժին գրվե դուն։

— Սիրով։

— Որպեսզի ամենեն ավելի դուն օգտվիս, ես քեզի շատ բարիք ընել կուզեմ, շատոնց ի վեր մասնավոր համակրություն ունիմ վրադ։

— Շնորհակալ եմ։

— Ես քեզի ուրիշ աչքով կը նայիմ։

— Երախտապարտ եմ։ Մնաք բարով։

— Երթաս բարով։

— Ի տեսություն։

— Պաշտպանությանս պետք ունենաս նե գործի մը համար՝ մի՛ քաշվիր, եկո՜ւր։

— Շատ աղեկ։

Մեկնեցա։

Երկու ամիսներ անցան, բավական տոմսեր վաճառվեցան, վիճակահանությունը չկատարվեցավ։ Հրապարակի վրա զրուցվեցավ,